Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրացել են փոքր, նոսր պուրակներ ու մենավոր ծառեր՝ ծուռտիկ ճյուղերով ու թափանցիկ, փետրաձև տերևներով բարակաբուն ակացիաներ, ճյուղատարած հաստաբուն բաոբաբներ: Բազմաթիվ գետերի երկայնքով է միայն, որ աճում են թարմ կանաչով ծածկված թփուտներ:

Այսպիսին է սավաննան տարվա չոր եղանակին: Բայց, այնուամենայնիվ, կյանքն այնտեղ հորդում է: Ավելին, աշխարհում ոչ մի տեղ խոշոր կենդանիներն այնքան շատ չեն, որքան աֆրիկական սավաննայում: Փոշու թանձր ամպ հանելով՝ դոփյունով սլանում են այծքաղների ու գոմեշների նախիրները: Կողք կողքի արածում են շերտավոր վագերաձիերն ու երկարոտն ջայլամներև: Վիզը ձգած՝ ծառից տերև է պոկոտում ընձուղտը: Դանդաղ, հանդիսավոր քայլում են փղերը: Երեկոյան սավաննայով մեկ տարածվում է թավ մռնչյունը` առյուծներն են դուրս եկել որսի: Այստեղ կան նաև ուրիշ շատ