Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թիֆլիսի (Թբիլիսի) ուսուցչական ինստիտուտը: 1901 թվականից սկսած նա երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է Նոր Բայազետի, Իգդիրի, Կարսի և այլ վայրերի տարբեր դպրոցներում: Սարուխանյանը հարուստ գիտելիքներ ուներ, ջերմորեն սիրում էր աշակերտներին. նրանց մեջ սեր պատվաստում դեպի աշխատավոր մարդը և ատելություն՝ դեպի շահագործողները, ցարիզմը...

Դեռևս պատանի էր Հովհաննեսը, երբ Կովկաս աքսորված հեղափոխականների օգնությամբ ծանոթանում է մարքսիստական գաղափարներին, համակվում դրանցով: Մանկավարժական գործունեության ընթացքում նա ընդհատակյա հեղափոխական աշխատանքն էր տանում աշխատավորության շրջանում: 1904 թ. Նոր Բայա զետում նա հիմնում է գավառի առաջին մարքսիստական խմբակը, իսկ 1905 թ վերջին ստեղծում Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) Նոր Բայազետի կազմակերպությունը:

1905-1907 թվականերին ռուսական առաջին հեղափոխության շրջանում Նոր Բայազետի կազմակերպությունը Հ. Սարուխանյանի և մյուս բոլշևիկների ղեկավորությամբ գլխավորում էր գավառի աշխատավորության հեղափոխական ելույթները, մերկացում ցարիզմի, դաշնակցության հակաժողովրդական քաղաքականությունը: Այդ ժամանակ տեղի ունեցան Սևանի ձկնորսների, Նոր Բայազետի բանվորների, արհեստավորների ու գյուղացիների, ինչպես նաև աշկերտության առաջին ցույցերն ու գործադուլները:

Սարուխանյանի հեղափոխական աշխատանքն աննկատ չմնաց: 1910թ. նա արտաքսվեց Իգդիր, հաջորդ տարի Կաղզվան, իսկ 1915թ.՝ Կարս: Բայց նա երբեք չդադարեցրեց իր բոլշևիկյան գործունեությունը և շարունակում էր ղեկավարել աշխատավորների հեղափոխական ելույթները: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո, 1918թ. մայիսին, նա Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության Կովկասյան երկրային կոմիտեի հանձնարարությամբ տեղափոխվում է Թիֆլիս, բայց 1919թ. արտաքսվում է Հայաստան և հաստատվում Նոր Բայազետում: Այստեղ նա դառնում է տեղի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարը, գլխավորում 1920թ Մայիսյան ապստամբության ժամանակ ստեղծված ռազմահեղափոխական կոմիտեն,որի ուժերը գրավում են Նոր Բայազետը,և գավառում հռչակվում է սովետական իշխանություն:

 Թեժ ապստամբությունը դաժանորեն ճնշվեց,և դաշնակցական կառավարությունն արյունալից հաշվեհարդար տեսավ նրա ղեկավարների այդ թվում Հ Սարուխանյանի հետ,բայց նրանց սկսած գործը հաղթանակեց.1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր:

Հ Սարուխանյանի անունով են կոչվում նախկին Դալիղարդաշ գյուղը,փողոց ու դպրոց Կամոյում.ինչպես նաև քաղաքի կենտրոնական հրապարակը, ուր կանգնեցված է նրա կիսանդրին:

'Սեդով Գեորգի Յակովլևիչ

Գեորգի Սեդովը ծնվել է Ազովի ծովի ափին գտնվող մի փոքռիկ խուտորում,ձկնորսի ընտանիքում:Պատանին մեծ ցանկություն ուներ ուսում ստանալու:Տասնութ տարեկան էր,որ հեռացավ հայրական տնից և ընդունվեց ծովագընացների դասընթացներ:

Անցան տարիներ,և Սեդով դարձավ կրթվաց