ընթացքը: Թշնամիներով շրջապատված, մեծ դժվարություններ հաղթահարելով՝ սովետական ժողովուրդը նոր կյանքի կառուցման հերոսական օրինակ ցույց տվեց աշխարհին:
Երկրորդ սոցիալիստական պետությունը Մոնղոլիան էր, իսկ ֆաշիստական Գերմանիայի և միլիտարիստական Ճապոնիայի դեմ տարած հաղթանակից հետո կազմավորվեցին սոցիալիստական նոր պետություններ: Եվրոպայում դրանք էին՝ Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը, Լեհաստանը, Հարավսլավիան, Ռումինիան, Չեխոսլովակիան, Ասիայում՝ Կորեան (Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը), Չինաստանը, Հյուսիսային Վիետնամում ստեղծված Վիետնամի Դեմոկրատական Հանրապետությունը:
Այսպես ձևավորվեց սոցիալիզմի համաշխարհային սիստեմը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո դա պատմական ամենախոշոր իրադարձությունն էր մարդկության կյանքում:
Սոցիալիստական երկրների ընտանիքը շարունակում է աճել:
1959 թ. Վիետնամի Հյուսիսային և Հարավային մասերի վերամիավորմամբ կազմավորվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը: Դրան նախորդել էր ամերիկյան իմպերիալիզմի ինտերվենցիայի դեմ մղված երկարատև ու արյունահեղ պայքարը, ինտերվենցիա, որին աջակցում էր հարավվիետնամական հակահեղափոխական բուրժուազիան:
Այժմ սոցիալիզմի երկրներում ապրում է երկրագնդի բնակչության ավելի քան 1/3-ը: Համաշխարհային սոցիալիստական սիստեմը մեծ ուժ է, այն իր ազդեցությունն է գործում ողջ մարդկության ճակատագրի վրա: Սովետական Միությունը եղբայրական սոցիալիստական մյուս երկրներն անշահախնդիր օգնություն են ցույց տվել և շարունակում են օգնել բոլոր այն ժողովուրդներին, որոնք նոր կյանք են կառուցում, օրինակ, 1975 թ. ժողովրդական հանրապետություն հռչակված Անգոլայի ժողովրդին:
1975 թ. Լաոսում, հայրենասիրական ուժերի հաղթանակի շնորհիվ, ղեկավար դարձավ մարքս լենինյան ժողովրդահեղափոխական կուսակցությունը: 1978 թ. ժողովրդական հեղափոխությունը հաղթանակեց Աֆղանստանում, 1979 թ. հայրենասիրական ուժերը հաղթանակի հասան Կամպուչիայում: Այդ երկրների աշխատավորները, իրենց ձեռքը վերցնելով իշխանությունը, ձեռնամուխ եղան նոր կյանքի կառուցմանը:
Սոցիալիստական ինտերնացիոնալիզմի մարքսիզմ-լենինիզմին հավատարմության սկզբունքներով են իրենց հարաբերությունները կառուցում համաշխարհային սոցիալիստական սիստեմի միջուկը կազմող սոցիալիստական ընկերակցության երկրները: Նրանց բարեկամությունն ու փոխօգնությունը դրսևորվում են ամեն ինչում: Մեր երկիրն իր բարեկամներից ստանում է շատ մեքենաներ, սարքեր, արդյունաբերական ապրանքներ ու մթերք: Իր հերթին Սովետական Միությունը եղբայրական սոցիալիստական երկրներ է առաքում նավթ, ածուխ, հանքաքար, մեքենաներ և ուրիշ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են նրանց արդյունաբերության զարգացման համար:
Սովետական Միությունը, Լեհաստանը, ԳԴՀ-ն, Չեխոսլովակիան, Հունգարիան, Ռումինիան համատեղ ուժերով ստեղծել են «Խաղաղություն» միացյալ էներգահամակարգը, որը նրանց գործարաններն ու ֆաբրիկաները սնուցում է էներգիայով: Սովետների երկրի օգնությամբ Բուլղարիայում, Կուբայում կառուցվել են մետալուրգիական ձեռնարկություններ, Մոնղոլիայում՝ գործարաններ, ֆաբրիկաներ, բնակելի տներ, Չոխոսլովակիայում և Հունգարիայում՝ մետրոպոլիտեն: 1975—1979 թվականներին Սովետական Միությունը և սոցիալիստական ընկերակցության մի շարք այլ երկրներ համատեղ կառուցել են աշխարհում ամենախոշոր «Միություն» գազամուղը, որով Օրենբուրգ քաղաքի մերձակայքում հայտնաբերված բնական գազն արդյունահանվում է նրա շինարարությանը մասնակցած երկրներ:
Մոսկվայում, Կալինինի պողոտայի վրա, կա մի մեծ ու լուսավոր շենք: Այստեղ գործում է Տնտեսական փոխօգնության խորհուրդը (ՏՓԽ), որը լուծում է սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության կարևոր հարցեր, օգնում համաձայնեցնելու նրանց ժողովրդատնտեսական պլանները:
Հրաշագործ, հզոր ուժով է օժտված սոցիալիստական երկրների ժողովուրդների