Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկիրը մշտական շարժման մեջ է, պտտվում է և′ Արեգակի շուրջը (դրանով է պայմանավորված տարվա եղանակների հերթականությունը), և′ իր երևակայական առանցքի շուրջը (դրա հետևանքով ցերեկվան հաջորդում է գիշերը): Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է այնպես, ինչպես խաղալիք հոլը՝ իր երկաթե ձողի շուրջը:

Սակայն հոլի ձողն ուղաձիգ կանգնում է, իսկ երկրի առանցքը թեքված է որոշակի անկյունով: Առանցքի հյուսիսային «ծայրն», ասես, միշտ ուղղված է դեպի Բևեռային աստղը:

Երկրագունդը դեպի Արեգակն ուղղված է լինում հաջորդաբար մեկ մի, մեկ մյուս կողմով: Արեգակով լուսավորված կողմում ցերեկ է, իսկ հակառակ՝ ստվերոտ կողմում գիշեր: Իսկ բևեռներում և դրանց շուրջը, երկրի առանցքի թեքության շնորհիվ միշտ լույս է. չէ՞ որ Արեգակը երկնակամարից չի հեռանում:

Որքան ավելի հարավ է ընկած վայրը, այնքան ավելի կարճ է ցերեկը: Իսկ հասարակածում, որը երկրագունդը բաժանում է Հյուսիսային և Հարավային կիսագնդերի, ցերեկը հավասար է գիշերվան:

Բայց Հյուսիսային կիսագնդում ամռանը ցերեկն, այնուամենայնիվ, միշտ երկար է գիշերվանից: Իսկ որոշ վայրերում, օրինակ, Լենինգրադում ու նրա շրջակայքում, գիշերները շատ կարճ են ու լուսավոր, այդ պատճառով էլ դրանք անվանում են սպիտակ գիշերներ:

«Սպիտակին է տալիս առագաստը...»

Հնարավոր է, որ դուք գիտեք Մ. Յու. Լերմոնտովի «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր...» տոողով սկսվող սքանչելի բանաստեղծությունը: Գուցե կարդացել եք նաև Վ. Պ. Կատաևի համանուն հրաշալի վիպակը: Այդ զուգադիպությունը պատահական չէ, Կատաևն իր գիրքն այդպես է անվանել ի պատիվ Լերմոնտովի բանաստեղծության: Հիշենք Լերմոնտովի տողերը.

Նրա ներքո ջուրն է, պայծառ լազուրից,
Շողշողում է գլխին արփին ոսկևառ...
Բայց նա անձկավ թաքցնում է փոթորիկ
Հանգիստբ ասես փոթորկի մեջ է միայն:

Վ. Պ. Կատաևի վիպակի գլխավոր հերոսները, կարծես նույնպես «փոթորիկ» են փնտրում՝ պայքար, վտանգներ, նավաստի Ռոդիոն Ժուկովը և բանվոր Տերենտին մարտնչում են բարիկադների վրա, իսկ գիմնազիայի նախապատրաստական դասարանի աշակերտ Պետյան նրանց փամփուշտներ է հասցնում: Փոքրիկ ձկնորս Գավրիկը կատարում է հեղափոխական կոմիտեի հանձնարարությունները, նրա ծեր պապիկը թաքցնում է ոստիկանության կողմից հետապնդվող հեղափոխականին: Նույնիսկ Պետյայի խաղաղաբարո և ամաչկոտ հայրը օգնում է թաքնվելու «Պատյոմկին» զրահանավի նավաստուն:

Ի՞նչ է, նրանք բոլորն այդքան արկածասե՞ր են: Բնա՛վ: Պետյան վախից քիչ է մնում մեռնի, երբ փամփուշտներով ծանրաբեռ անցնում է ապստամբությամբ բռնված քաղաքի փողոցներով: Փորձված Գավրիկը լավ գիտե, թե ինչ է նշանակում ժանդարմի ձեռքն ընկնելը. մի Ժանդարմ քիչ էր մնում պոկեր նրա ականջը: Վ. Պ. Կատաևի գրքի հերոսներն ապրում են ցարական Ռուսաստանում: Վիպակում նկարագրված գործողությունները կատարվում են 1905 թ. ռուսական