Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական մարդկանց պատվավոր պարտականությունը հայրենիքը թշնամիներից պաշտպանելն է: Դուք գիտեք Հայրենական մեծ պատերազմի տարիներին զավթիչների դեմ մեր ժողովրդի մղած ամենազոհ պայքարի, սովետական միլիոնավոր մարդկանց ցուցաբերած քաղաքացիական պարտքի բարձր գիտակցության և հայրենիքի նկատմամբ անձնվեր սիրո մասին:

Սովետական մարդիկ լավ գիտեն իրենց պարտականությունները և ջանում են դրանք հնարավորին չափ լավ կատարել. դրանից է կախված մեր հայրենիքի հզորությունն ու ծաղկումը: Նրա յուրաքանչյուր քաղաքացի իր իրավունքներից օգտվելու հետ մեկտեղ պետք է հիշի նաև հասարակության առջև ունեցած իր պարտականությունների մասին:

ՍՍՀՄ սահմադրությունը մեր մեծագույն նվաճումն է: Ի տարբերություն կապիտալիստական երկրների սահմանադրությունների` այն իր հոդվածներում ոչ միայն հռչակում, այլև գործնականում ապահովում է ժողովրդի իրավունքները:

Սահմանադրություններ ունեն նաև միութենական բոլոր հանրապետությունները, ինչպես նաև ինքնավար հանրապետությունները: Հայկական ՍՍՀ-ի սահմանադրության մասին դուք կարող եք կարդալ «ՀՍՍՀ սահմանադրության» զրույցում:

Սվերդլով Յակով Միխայլովիչ

(1885-1919)

Հեղափոխականի իր ուղին Սվերդլովն սկսել է Վոլգայի ափին ընկած Նիժնի Նովգորդ հին քաղաքում (այժմ` Գորկի քաղաք)` տասնվեց տարեկան հասակում: Կուսակցության հանձնարարությամբ նա ղեկավարել է Կոստրոմայի, Յարոսլավլի, Կազանի հեղափոխական ընդհատակը: 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության ժամանակ Ուրալի ողջ բանվորությունը ճանաչում էր իր ղեկավարին` ընկեր Անդրեյին. այս կեղծանունով էր աշխատում Սվերդլովը:

Ժանդամներն ու ոստիկանությունը հետապնդում էին Սվերդլովին: Նա բազմիցս ձեռբակալվել է, բանտ նետվել, աքսորվել այնպիսի հեռավոր վայրեր, որտեղից փախչելն անհնար էր թվում: Սակայն նա փախչում էր անգամ այդ վայրերից: Աքսորում ևս նա հեղափոխականների նոր, մեծ մարտերի էր նախապատրաստում, հաստատ համոզված, որ դրանք հեռու չեն:

1917 թ. հոկտեմբերյան մարտերի ժամանակ Սվերդլովին պիտանի եղան թե' նրա վիթխարի փորձն ու մարդկանց ճանաչելու կարողությունը, թե' երկաթե հանգստությունն ու հավատը հեղափոխության հաղթանակի նկատմամբ:

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո ևս, երբ ինտերվենտների և սպիտակգվարդիականների բանակները չորս կողմից շրջապատել էին երիտասարդ սովետական հանապետությունը, երբ ծանր վիրավորվել էր Իլյիչը, և նրա կյանքը վտանգի մեջ էր, Յակով Սվերդլովը մնաց հաստատակամ, գործունյա ու վճռական: Չէ՞ որ նա բոլշևիկների լենինյան գվարդիայի այն հեղափոխականներից էր, որոնց շարքում էին Ձերժինսկին, Շահումյանը, Ֆրունզեն, Սպանդարյանը, Կույրիշևը, Կալինինը, Օրջոնիկիձեն և Վլադիմիր Իլյիչ Լենինի մյուս զինակիցները:

Յակով Միխայելովիչ Սվերդլովը Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի առաջին նախագահն էր, աշխարհում առաջին բանվորագյուղացիական պետության ղեկավարներից մեկն:

Սվերդլովի հետ աշխատող մարդիկ լավ գիտեին, թե նա որքան հավատարիմ ու զգայուն, ուրախ ու բարի ընկեր է: Գիտեին, որ նա բանաստեղծություններ ու