Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգեր է սիրում։ Գիտեին նաև, որ նրա առողջությունը խիստ քայքայված է, զգացնել էին տալիս բանտի, աքսորի տարիները, Սիբիրի հորդահոս գետերով խարխուլ մակույկներով կատարած վտանգավոր փախուստները։ Ամուր կամքն էր միայն, որ նրան օգնում էր հաղթահարելու ծանր հիվանդությունը։

Վլադիմիր Իլյիչի մերձավոր օգնականը մասնակցում էր երկրի կյանքի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի լուծմանը։ Եվ որտեղի՜ց էր նա ուժ գտնում իր կատարած անչափ մեծ աշխատանքի համար:

1919 թ. գարնանը Սվերդլովը մրսեց ու ծանր հիվանդացավ: Եվ շուտով սովետական ժողովուրդը զրկվեց իր լավագույն զավակներից մեկից, հեղափոխության խիզախ մարտիկից:

Վ. Ի. Լենինը, նշելով Յ. Մ. Սվերդլովի բացառիկ ծառայությունները, ասել է, որ նրա հիշատակը կմնա որպես իր գործին նվիրված հեղափոխականի հավերժական խորհրդանիշ:

Սվերդլովի հետ սերտ կապեր են ունեցել հայ հեղափոխական գործիչներ Ս. Շահումյանը, Ս. Սպենդարյանը, Վ. Ավանեսովը և ուրիշներ:

Ստանիսլավսկի Կոնստանտին Սերգեևիչ

(1863-1938)


Սովետական ականավոր դերասան, ռեժիսոր, մանկավարժ և թատրոնի տեսաբան Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկին ծնվել է Մոսկվայում, վաճառականի ընտանիքում: Ալեքսեևների ողջ ընտանիքը սիրահարված էր թատրոնին, և Կոստյան մանկուց մասնակցում էր տնային սիրողական ներկայացումներին:

Ժիր, շարժուն, երաժշտական ձիրքով օժտված Կոստյա Ալեքսեևը, ընտրելով Ստանիսլավսկի բեմական կեղծանունը, տարեցտարի ավելի ու ավելի էր կապվում բեմարվեստին, կատարելագործում իր վարպետությունը։ Նա ուսումնասիրում էր ժամանակի լավագույն դերասանների խաղը, ռեժիսորների, նկարիչների, կոմպոզիտորների, դիմահարդարների, թատերական դերձակների, բեմի բանվորների, լուսարարների աշխատանքը։ Արվեստում նոր ուղղության որոնումները և երկրի կյանքում թատրոնի հայկական դերի նկատմամբ ունեցած հավատը մինչև կյանքի վերջը չլքեցին Ստանիսլավսկուն։

1888 թ. Ստանիսլավսկին գլխավորեց «Արվեստի և գրականության ընկերությունը»։ Այստեղ էլ նա սկսեց իր նորարարական ռեժիսորական գործունեությունը, որը հետագայում շարունակեց 1898 թ. Վ. Ի. Նեմիրովիչ–Դանչենկոյի հետ հիմնադրած Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում։

Իր ներկայացումների համար Ստանիսլավսկին ընտրում էր աշխարհի լավագույն գրողների՝ Շեքսպիրի, Մոլիերի, Գրիբոյեդովի, Պուշկինի, Տուրգենևի, Տոլստոյի, Չեխովի, Գորկու ստեղծագործությունները։

Ստանիսլավսկին ոչ միայն մեծ ռեժիսոր էր, այլև մեծ դերասան։ Նա նույն հաջողությամբ էր խաղում և՛ սիրատենչ ազնվական Ֆամուսովի դերը Գրիբոլեդովի «Խելքից պատուհասում», և՛ Գորկու «Հատակում» պիեսում, և՛ քնքուշ հոգու տեր ու հմայիչ Աստրովի ու Վերշինինի դերերը Չեխովի «Քեռի Վանյա» և «Երեք քույր» պիեսներում։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Ստանիսլավսկին ստեղծեց մի շարք այնպիսի ներկայացումներ, որոնք մտել են համաշխարհային թատրոնի ոսկե ֆոնդը։

1920—1930-ական թվականներին լույս տեսան Ստանիսլավսկու՝ թատրոնին նվիրված հիմնական գրքերը, այդ թվում՝ «Իմ կյանքն արվեստում» հրաշալի հուշապատումը (հուշերը)։ Այդ գրքերում զարգացվում և ստեղծագործական միասնական