Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասից գազամուղով մատակարարվող գազով աշխատում են Թբիլիսիի Պետական շրջանային էլեկտրակայանը և Ռուսթավիի ջերմաէլեկտրակայանը։

Վրաստանում զարգացած են մեքենաշինությունն ու մետաղամշակումը, սննդի թեթև ու քիմիական արդյունաբերությունը։ Սովետական Միությունում արտադրվող թեյի 95 տոկոսը տալիս է այս հանրապետությունը:

Վրաստանը հազարամյակների պատմություն ունի։ Մեր թվականության սկզբին արդեն այնտեղ կային խոշոր քաղաքներ, ստեզծվել էր նաև գիր։ Մինչև մեր օրերն են հասել 5—10 հարյուրամյակ առաջ կառուցված քարե ամրոցներ, եկեղեցիներ, կամուրջներ։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ավելի քան 1500 տարեկան է։ Նրա անվանումն առաջացել է «թբիլի»՝ «տաք» բառից, որովհետև քաղաքի շրջակայքում կան տաք աղբյուրներ։ Թբիլիսիում կան բազմաթիվ հինավուրց դղյակներ և ամրոցներ: