Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունում էին արվեստի այնպիսի ստեղծագերծությունները միայն, որոնք պատկերում էին հին առասպելների հերոսներին և կրոնական թեմաներով տեսարաններ, ինքնակալությունը փառաբանող կտավները: Ակադեմիական կանոնները խեղդում էին ամենայն նորն արվեստում: Առաջադեմ նկարիչները հնարավորություն չունեին պատկերելու այն, ինչ հուզում էր իրենց, որը սերտորեն կապված էր ռուս ժողովրդի կյանքի հետ:

1870 թ. Մոսկվայի և Պետերբուրգի մի խումբ երիտասարդ նկարիչներ որոշեցին կապերը խզել կայսերական ակադեմիայից: Նրանք կազմակերպեցին Շրջիկ ցուցահանդեսների ընկերություն: Ընկերության անդամները կազմակերպում էին իրենց նկարների ամենամյա ցուցահանդեսներ և այն քաղաքից քաղաք տեղափոխում, որպեսզի հնարավորին չափ շատ մարդիկ դիտեին նկարները: Այդ նկարիչներին սկսեցին անվանել պերեդվիժնիկներ (ռուսերեն передвинуть բառից, որ նշանակում է տեղափոխել, տեղից տեղ շարժել): Շրջիկ ցուցահանդեսները լայն համբավ ու ժողովրդականություն նվաճեցին: Եվ որքան էլ ակադեմիայի կողմնակիցները ջանում էին ճնշել թարմ ուժերը, պերեդվիժիկների շարքերը համալրվում էին նորանոր տաղանդավոր վարպետներով:

Առաջին պերեդվիժիկներից էին Ի. Ն Կրամսկոյը, Գ. Գ. Մյասոյեդովը, Վ. Գ. Պերովը, Ա. Կ. Սավրասովը, Կ. Ա. Սավիցկին: Ավելի ուշ նրանց միացան Ի. Ե. Ռեպինը, Ի. Ի. Շիշկինը, Վ. Ի. Սուրիկովը, Ի. Ի. Լևիտանը, Ն. Ա. Յարոշենկոն և ռուս այլ նկարիչներ: Պերեդվիժիկների շատ նկարներ մտել են ռուսական արվեստի ոսկե ֆոնդը: Դրանք դուք կարող եք տեսնել մեր երկրի շատ թանգարաններում:

Նկարիչները տաղանդի հսկայական ուժով ճշմարտացի պատկերել են ընչազուրկների ստրկական, հյուծիչ աշխատանքը: Ձեր առջև է այդպիսի նկարններից մեկը՝ Սավիցկու «Երկաթուղու նորոգման աշխատանքները»:

Պերեդվիժնիկներն անխնա ծաղրում էին կուշտ ու կուռ, բթամիտ, ագահ վաճառականներին, տերտերներին, չինովնիկներին: Դիտողի հայացքի առջև «կյանքի տերերի» մի ամբողջ պատկերասրահ է հառում Մյուրալեդովի և Պերովի նկարներում: