Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով:

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին,—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց,
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...


«Մթնշաղի անուրջներ» գիրքը սիրեցին ընթերցողները: Բոլորը հափշտակված կարդում էին, արտասանում Տերյանի նուրբ ու քնքուշ բանաստեղծությունները: Մարդիկ զգում էին, որ Տերյանի տողերում սեր կա հենց իրենց հանդեպ: Երիտասարդներն սկսեցին գրել Տերյանի նման: Նրանցից էին նաև Ե. Չարենցը, որը հետո ինքը դարձավ հայտնի բանաստեղծ:

Հետագայում գրած գործերում Տերյանը երեկոյի հետ հաճախ էր նկարագրում աշունը: Իր սրտին հարազատ աշունը նա երգում էր այնքան գեղեցիկ, որ այն հարազատ ու սիրելի էր դառնում նաև ընթերցողի համար: Տերյանը աշնան ամենալավ երգիչն է: Նրա բանաստեղծություններում մենք տեսնում ենք ծառերից թափվող աշնան գույնզգույն տերևները, լսում նրանց շրշյունը, զգում աշնան ողջ հմայքը:

Տերյանը նուրբ ու ջերմ սիրով է գրել իր հայրենիքի` Հայաստանի մասին, որին նա քնքուշ անուն էր տալիս` Երկիր Նաիրի: «Երկիր Նաիրի երազ հեռավոր» կարոտով գրում էր նա հայրենիքից հեռու գտնված ժամանակ: «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծության մեջ գրում է.

Վտարանդի, երկրում աղուտ
Լուսե՜ղ քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:


Դա հայոց լեզուն է, որը Տերյանի համար ամենագեղեցիկն ու հարուստն էր աշխարհի բոլոր լեզուներից: Մի նամակում բանաստեղծը գրել է, որ ինքը շատ—շատ է սիրում, երբ երեխաներն անուշ—անուշ հայերեն են խոսում:

Տերյանը կատարել է թարգմանություններ, զբաղվել հասարակական և պետական գործերով: Նա անվերապահորեն ընդունեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որին նվիրեց այսպիսի տողեր.

...Քեզ եմ երգում, կարմի′ր, արյունաբորբ
Ազատության դրոշ — քեզ փա′ռք:


Նա ընտրվեց Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ և աշխատանքի անցավ Ազատությունների ժողովրդական կոմիսարիատում՝ որպես հայկական գործերի բաժնի վարիչ: Հայկական հարցերով մի քանի անգամ հանդիպեց ու զրուցեց Վ. Ի. Լենինի հետ:

Վ. Տերյանը մահացավ հեռավոր Օրենբուրրգ քաղաքում, պետական կարևոր հանձնարարությամբ Միջին Ասիա մեկնելու ճանապարհին: Այժմ Օրենբուրգում նրա անունով կա փողոց, կանգնեցված է կիսանդրին: Հետագայում նրա աճյունը փոխադրվեց Սովետական Հայաստան և հողին հանձնվեց Երևանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Ամեն տարի հուլիսին Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի է ունենում տերյանական օրեր: Ժամանող հյուրերը` գրողներ, արվեստագետներ, ժողովուրդը իրենց ջերմ սերն են հայտնում մեծ բանաստեղծի նկատմամբ: Գանձայում է գտնվում Տերյանի տուն—թանգարանը, նրա անունն են կրում Բոգդանովկայի մշակույթի պալատը, փողոց ու դպրոց:

1985 թ. ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ Մոսկվայում, Թբիլիսիում, Գանձայում, Օրենբուրգում մեծ շուքով նշվեց բանաստեղծի ծննդյան 100–ամյա հոբելյանը:

Վահան Տերյանը քիչ ապրեց, ընդամենը