Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժողովուրդները, հայ ժողովուրդը ևս առանձին հետաքրքրություն է զուգաբերել և Տոլստոյի ստեղծագործության նկատմամբ: Նրա գործերը հայերեն սկսել են թարգմանել դեռև գրողի կենդանության օրոք, 1880-ական թվականներից: այժմ թարգմանված և 10 հատորով հրատարակված են նրա գրեթե բոլոր հիմնական երկերը: հայ թատրոնում բեմադրել է «Կենդանի դիակ» դրաման: Նա նամակագրական կապ է ունեցել հայ գրող և բանասեր Ատրպետի հետ: Նրա կյանքի և ստեղծագործության մասին հոդվածներ են գրել Հ. Թումանյանը, Ա. Շրիվազադեն, Ս. Ջորյանը և շատ ուրիշներ: Վ. Տերյանը նշել է Տալստոյը ամբողյ աշխարին, բոլոր մարդկությանն է պատկանում:


Տորք Անգեղ

Բանահյուսության, այսինքն՝ ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների մեջ հաճախ կարելի է հանդիպել բնավորության մի շարք գծերով իրար նման հսկայամարմին ու զորնդեղ հերոսներից: Դրանցից մեկն էլ հայկական տորք Անգեղն է, որի մասին գրավոր առայինտեղեկոթյունները մեզ հասել են մովսես Խորենացուց և 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսի «Պատմությունից» «Հայոց Պատմություն» մեջ Մովսես խորենացին գրում է, որ Տորքը Հայկ Նահապետի սերնդից էր,