Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի մասը դարերի պատմություն ունի, իսկ, օրինակ Կիևը ավելի քան հազար հինգ հարյուր տարեկան է: Հնուց այն անվանում են ռուսական քաղաքների մայր, որովհետև դեռևս 9–րդ դարում, երբ Արևելյան Եվրոպայում կազմավորվեցին Կիևյան Ռուսիա հին ռուսական ուժեղ պետությունը, Կիևը դարձավ նրա կենտրոնը: Կիևյան Ռուսիայի հինռուսական միասնական ազգությունից, ինչպես հզոր ծառի նույն արմատից, աճեցին երեք ճյուղ՝ ռուս, ուկրաինացի և բելոռուս ժողովուրդները: Լեզվով, մշակույթով, կենցաղով իրար շատ մոտ այդ ժողովուրդների եղբայրական սերտ կապերն է՛լ ավելի ամրապնդվեցին հետագայում, հարստահարիչների դեմ մղված ընդհանուր պայքարում:

Ռուս և ուկրաինացի աշխատավորները համատեղ պայքարել են ինքնակալության դեմ և Ռուսաստանում բնակվող այլ ժողովրդների հետ մասնակցել ցարիզմի տապալմանը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո ուկրաինական ժողովրդի կյանքում նոր դարաշրջան սկսեց: Երբ ավարտվեց քաղաքացիական պատերազմը, Սովետական Ուկրաինայի ժողովուրդը, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, մեր հայրենիքի բոլոր ժողովուրդների հետ սկսեց սոցիալիզմ կառուցել: Խաղաղ աշխատանքն ընդհատվեց ֆաշիստական Գերմանիայի հարձակումով:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ուկրաինան դարձավ թշնամու դեմ մղված դաժան ճակարտամատի թատերաբեմ: Ուկրաինայի տարածքը ժամանակավորապես զավթած հիտլերականներն այդտեղ ոչնչացրին մի քանի միլիոն մարդ:

Մեր երկրի մյուս ժողովուրդների հետ Ուկրաինայի ժողովուրդը հերոսաբար պայքարում էր գերմանաֆաշիստական զավթիչների դեմ: Համաժողովրդական փառքով է պսակված «Երիտասարդ զվարդիայի»՝ Դոնեցկի մարզի Կրասնոդար քաղաքի հերոս կոմերիտականների սխրանքը: Ուկրաինական հողում կան չորս հերոս քաղաքներ` Կիևը, Օդեսան, Սևաստոպոլը, Կերչը:

Ուկրաինայի և ողջ երկրի աշխատավորները վիթխարի ջանք ու միջոցներ ներդրեցին փլատակներից բարձրացնելու քաղաքներն ու գյուղերը, գործարանները, հանքահորերը, տրանսպորտային մայրուղիները:

Ուկրաինական ՍՍՀ–ն կարևոր ավանդ է մուծում մեր երկրի ժողովրդական տնտեսության մեջ:

ՍՍՀՄ–ում արտադրված և արդյունահանված մետաղի ու հանքաքարի գրեթե յուրաքանչյուր երկրորդ տոննան և քարածխի