Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1920 թ. գարնանը, Լեհաստանի այն ժամանակվա բուրժուական կառավարության հրամանով, առանց պատերազմ հայտարարելու Ուկրաինա ներխուժեց Լեհական չեհական բանակը:

Մարտերը շարունակվեցին 1920թ. ողջ ամռանը, և լեհական զորքերը շպրտվեցին հեռու, դեպի արևմուտք:

Մինչ այդ Ղրիմում աճել և ուժ էր կուտակվել գեներալ Վրանգելի բանակը բազմաթիվ զորամիավորներ: Վրանգելի դեմ մարտնչելու համար Ղրիմ փոխադրվեցին կարմիր բանակի բազմաթիվ զորամիավորումներ: Հարավային ռազմաճակատի զորքերի հրամանատարն էր Մ. Վ. Ֆրունզեն:

Ղրիմի թերակղզին ցամաքի հետ միանում է Պերեկոպի նեղ պարանոցով: Սպիտակգվարդիականներն այն ջանդրաբար ամրացրել էին: Պարանոցի երկայնքով կառուցել էին բարձր հողապատնեշ, որի առջև խոր խանդակ էին փորել: Ամբողջ հողապատնեշը պատել էին բազմաշար փշալարերով, փորելով խրամատներ, սարքել բլինդաժներ, հրակնատներ: Տասնյակ թնդանոթներ ու գնդացիրներ փակում էին ամրությունների մատույցները:

Սովետական հրամանատարությունը որոշեց Պերեկոպը գրոհել ցամաքից և, միաժամանակ, անցնելով Ազովի ծովի Սիվաշ ‹Հոտած ծով› ծանծաղ ծովախորշով, թշնամուն հարվածել թիկունքից:
1920 թ. նոյեմբերի 7-ին՝ Մեծ հոկտեմբերի երրորդ տարեդարձի օրը, երեկոյան ժամը 10-ին մեր զորամասերն սկսեցին անցնել Սիվաշի ծանծաղուտը: Սառը, ցուրտ քամի էր փչում: Ոտքերը խրվում էին ճահճուտով ձիերին, սայլերը, թնդանոթներն անցկացնելը: Թշնամու հրանոթներըկրակի տարափ էին տեղում հարձակվողներիվրա: Շատերն ընկնում էին, բայց ողջ մնացածները համառորեն առաջ էին շարժվում և, վերջապես, ափ ելան: Այստեղ կատաղի գոտեմարտում թշնամին ետ շպրտվեց: Կարմիր զինվորներն ամրացան թշնամու թիկունքում: 
Նոյեմբերի 8-ի առավոտյան կարմիր բանակի զորամասերը գրոհեցին Պերեկոպը: Մեկ օր անց Պերեկոպը գրավված էր: Սկսվեց Ղրիմիազատագրումը: Գեներալ Վրանգելի ջախջախված բանակի մնացորդները հապճեպորեն նավեր նստեցին և փախան արտասահման: 
Հեռավոր Արևելքում ճապոնական ինտերվենտների և սպիտակգվարդիական հրոսակախմբերի դեմ հերոսաբար մարտնչում էին պարտիզանական ջոկատները: Նրանք ազատագրում էին քաղքներն ու գյուղերը: 1922 թ. աշնանը կարմիր բանակի զորամասերը, պարտիզանական ջոկատների հետ, գրավեցին Վլադիվոստոկը: Սովետական հողը ծայրից ծայր ազատագրվեց սպիտակագվարդիականներից և օտար զավթիչներից:
Քաղաքացիական պատերազմը տևեց ավելի քան երեք տարի և ավարտվեց բանվորների ու գյուղացիների հաղթանակով որովհետև նրանք պայքարում էին հանուն սովետական իշխանության և ժողովրդի երջանիկ ապագայի, հանուն սոցիալիզմի հաղթանակի: 
Քաղաքացիական պատերազմի տարիներին կարմիր բանակի շարքերում իրենց քաջությամբ և հերոսությամբ աչքի ընկան հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ: Ականավոր զորավար ԳԱյն իր 24-րդ երկաթյա դիվիզիայով գրավեց Վ. Ի. Լենինի ծննդավայր Սիմբիրսկ ‹այժմ՝ Ուլյանովսկ› քաղաքը, Սամարան, այնուհետև կռվեց Կոլչակի, Դենիկի, լեհերի դեմ, ազատագրեց Լիտվայի և Բելոռուսիայի բազմաթիվ բնակավայրեր: Դիվիզիայի, ապա՝ բանակի հրամանատար, քաղաքացիական պատերազմի հերոս Գ. Ոսկանյանը մասնակցեց Կոլչակի, լեհական զորքերի դեմ մղված մարտերին: Փառքով պսակվեց Հ. Մելքումովի հրամանատարությամբ գործող հեծյալ բրիգադը, որը կռվեց Դոնի հակահեղափողական ուժերի, Դենիկինի դեմ, մասնակցեց Բուխարայի ազատագրմանը: Անձնական քաջությամբ ու զորավարական հմտությամբ աչքիընկան կորպուսի հրամանատար Գ Խախանյանը, բանակային կոմիսար Օ Սահակյանը և ուրիշ հայ քաջորդիներ: 
Նրանց մասին, ովքեր, պաշտպանելով երիտասարդ սովետական հանրապետությունը պայքարում էին հանուն նոր կյանքի, կարող եք կարդալ պատմվածքների հետևյալ ժողովածուում:
Քանդակագործություն
Քաղաքների հրապարակներում հաճախ կարելի է տեսնել բրոնզից ու պղնձից ձուլված, մարմարից, գրանիտից,տուֆից