Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերտված վեհասքանչ հուշարձաններ. որոնք հավերժացնում են նշանավոր մարդկանց կերպարները: Այդպիսի հուշարձաններ շատ կան Մոսկվայում, Լենինգրադում, Երևանում, մեր հայրենիքի այլ քաղաքներում:

Քաղաքների հրապարակներում և փողոցներում կանգնեցված հուշարձանները պատկանում են մոնումենտալ քանդակագործությանը: Դրանք հաճախ մեծ չափերի ստեղծագործություններ են՝ հորինված հեռվից դիտվելու համար: Այդպիսին են, օրինակ, և՛ Վ. Ի. Լենինի հուշարձաններն Ուլյանովսկում (հեղինակ՝ սովետական քանդակագործ՝ Ա. Դ. Մերկուրով), և՛ Ա. Ս. Պուշկինի հուշարձանը Մոսկվայում, որն անցյալ դարում ստեղծել է ռուս քանդակագործ Ա. Մ. Օպեկուշինը, և՛ առակագիր Ի. Ա. Կռիլովի հուշարձանը Լենինգրադում, որի հեղինակն ռուս քանդակագործ Պ. Կ. Կլոդը, և՛ Ե. Չարենցի հուշարձանը Երևանում, որն ստեղծել է քանդակագործ Ն. Նիկոլոսյանը:

Մոնամետալ քանդակագործությանն են պատկանում նաև հուշակառույցները: Մեր երկրում այդպիսի շատ հուշարձաններ են կանգնեցված Հայրենական մեծ պատերազմի հիշատակին: Դրանցից մի քանիսի լուսանկարները դուք կարող եք տեսնել «Հերոս քաղաքներ» զրույցի պատկերազարդման մեջ:

Հուշակառույցներում քանդակագարծական ստեղծագործությունները`արձաններն ու բարձրաքանդակները (այսինքն հարթ մակերևույթից դուրս ցցվող պատկերաքանդակները), սովորաբար զուգորդվում են ճարտարապետության հետ: Այդ իսկ պատճառով հուշակառույցները երբեմն անվանում են քանդակաճարտարապետական համալիրներ։ Այդպիսին է, օրինակ քանդակագործ Ե. Վ. Վուչերտիչի նախագծով կառուցված վիթխարի հուշահամալիրը Վոլգոգրադում։ Բազմաթիվ ֆիգուրներով ու բարձրաքանդակներով այդ կառույցը պսակում է ձեռքին սուր բռնած կնոջ արձանը` կանգնեցված Մաման Կուրգանի գագաթին, ուր տեղի են ունեցել կատաղի մարտեր։ Այդ կնոջ կերպարով արվեստագետն արտահայտել է մայր հայրենիքի ուժը, նրա վեհությունը, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի բերկրանքը։ Քանդակաճարտարապետական մի լուր օրինակ կառույց է նաև Սարդարապատին նվիրված հուշահամալիրը