Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենահարուստ ու հզոր տիրակալներից էին: 15-րդ դարում Պորտուգալիան կառավարում էր Հենրի Ծովագնաց թագավորը: Նա ինքն, իհարկե, ոչ մի տեղ չէր նավարկում, բայց նրա հրամանով նավեր էին հանդերձվում և մեկնում հեռավոր նավարկության՝ հայտնագործելու նոր երկրներ, որոնք դառնում էին Պորտուգալիայի գաղութները: Այդպես, պորտուգալական գաղութարարները զավթեցին Գվինեան (Գվինեա Բիսաուն), Անգոլան, Մոզամբիկը , իսկ 1500 թ՝ Բրազիլիայի հսկա տարածքը: Բոլոր գաղութների տարածությունը 116 անգամ մեծ էր բուն Պորտուգալիայի տարածքից: Պորտուգալիան առագաստանավերի՝ կարավելլաների, մեծ նավատորմ ուներ: Այդ կարավելլաններն ակոսում էին օվկիանոսը և Պորտուգալիա բարում գաղութներում կողոպտած հարստություններ՝ ոսկի, համեմունքներ, մետաքա, փղի ժանիքներ, թանկարժեք իրեր: Թագավորն ու պալատականներն անհամար գանձերի տեր էին դառնում, իսկ աշխատավոր ժողովուրդը մնում էր աղքատ ու թշվառ:

Հետագայում Պորտուգալիան դադարեց ծովային մեծ տերություն լինելուց, իր զարգացմամբ ետ մնաց եվրոպական մյուս երկրներից և վերածվեց «Եվրոպայի ետնաբակի»:

Երկրի կացությունն առանձնապես ծանր էր 20-րդ դարի սկզբին: Ժողովուրդը հուսահատության դուռն էր հասել: Հասունանում էր հեղափոխություն, որից վախենալով՝ պորտուգալական կալվածատերերն ու կապիտալիստները ճանապարհ բացեցին ֆաշիզմի համար: 1926 թ. երկրում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա: Բայց պայքարը ֆաշիզմի դեմ շարունակվում էր: Բոլորից անձնազոհ պայքարում էին պորտուգալական կոմունիստները: Նրանց հալածում էին, բանտ նետում, տանջում ու խոշտանգում, բայց ընկճել չէին կարողանում: Կոմունիստները համոզված էին, որ Պորտուգալիայի վրա կծագի ազատության արևը: Ֆաշիստները Պորտուգալիայում տեր ու տնօրինություն արեցին գրեթե 50 տարի, և միայն 1974 թ. դեմոկրատական հայացքների տեր զինվորականները ժողովրդի աջակցությամբ կարողացան երկրից վտարել ֆաշիստական դիկտատորներին ու գեներալներին: Հաղթանակին նպաստեց նաև Պորտուգալիայի աֆրիկական գաղութների ժողովուրդների՝