Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես ջուր են, միայն թե սառած։ Շատ ջուր կա մթնոլորտում՝ ամպեր, մառախուղը, գոլորշին, անձրևը, ձյունը։

Դուք զարմանում եք, որ և՛ պինդ սառույցը, և՛ գազի նման թեթև գոլորշին նույնպես ջուր են։ Այդպիսի հատկություն ունի ջուրը՝ լինում է հեղուկ պինդ և գազանման։

Ջուրը մի կարևոր հատկություն էլ ունի. նրա մեջ հեշտությամբ լուծվում են բազմաթիվ նյութեր։ Դուք, անշուշտ, տեսել եք, թե ինչպես է ապուրի մեջ լուծվում կերակրի աղը։ Ադպես էլ ջրում լուծվում են հողում պարունակող բազմապիսի աղեր, շատ ուրիշ պինդ նյութեր և նույնիսկ գազեր։

Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա։ Այն հաջողվում է ստանալ միայն լաբարատորիայում։ Այդպիսի ջուրն անհամ է, նրա մեջ չկան կենդանի օրգանիզմին անհրաժեշտ աղեր։ Իսկ ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն ևս խմելու համար անհրաժեշտ չէ։

Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չէ փոխվում։ Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, գոյանում են ամպեր։ Դրանք անձրևի կամ ձյան տեսքով տեղում են երկրի վրա, և ջուրը նորից վերադառնում է ցամաք ու օվկիանոսներ։

Սակայն երկրի վրա մաքուր ջրի քանակությունը գնալով պակասում է։ Մարդիկ ավելի ու ավելի շատ ջուր են օգտագործում արդյունաբերության պահանջների համար, արտադրության թափոններով աղտոտում ջուրը։ Ինժեներներն արդեն ստեղծել են ջրի մաքրման զանազան եղանակներ։ Մեր երկրում արգելված է արդյունաբերական թափոննորն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը։ Հիշեցե՛ք, ջուրն անհրաժեշտ է պահպանել: