Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ իմ հատակագծիս մեջ, որովհետև դեռ նոր տեսեր եմ։ Այս խողովակի շարքն ալ կուգա կհասնի մինչև նախագավիթի գորիտորի մուտքին մոտ և կանհայտանա թխագույն ներկված անկյունին տակ:

Ջրամբարը շինեցի երկու օրինակ՝ երկրաչափական բերսբեքթիֆով. մեկուն վրա ցույց տվի հատակագիծը՝ մեկ կողմեն պատը վերցված, որպեսզի տեսնվի մեջեն կամարներու ձևը և կապվածքը։ Իսկ մյուսը՝ վրայեն տեսնվող նույնպես մեկ պատը վերցված, որպեսզի երևա թե՛ խորությունը և թե՛ հաղորդակցության դռները: Նշանակեցի նաև աղյուսներու շարվածքին ձևը, թե՛ պատերուն և թ<ե՛> կամարներու վրա։

Գաճի զարդարանքներով առաստաղին կազմության վրա վերջին քննություններս բոլորովին փոխեցին նախկին ենթադրություններս։ Գաղափարի համար միայն շիներ եմ պարզ գծերով: Մեջտեղի մասը միանգամայն ճիշտ է, սակայն պոռտյուրի բազմաթիվ փորձերե հետո՝ հավանական համարեցի միմիայն այն ձևը, որ այժմ գծեր եմ թուղթիս վրա։ Թե ո՞ւր դրված էին անասուններու պատկերներ, առայժմ մութ մնաց ինծի։ Գուցե ավելի հմուտ մասնագետներ գտնին անոր ամբողջությունը, ուստի գծեցի գտնված բեկորին կտորը նույնությամբ, միևնույն թուղթին վրա։ Ընդամենը երկու կտոր կա, երկուքն ալ միևնույն ձևով կտրված։

Ղըզըլ Ղուլայի հատակագծին մեջ ներքին կողմեն դրի վեց սյուն, որովհետև իմ բացարձակ համոզումս եղավ այս շինության մեջ, որ այս եկեղեցին եղած է առանց գմբեթի պարզ կամարակապ, գուցե պեղումներ տարբեր արդյունք տան, սակայն ես հավանական չեմ գտներ ուրիշ կերպ։

Պանայի եկեղեցիին մեջ հնար եղածին չափ ամեն բան մանրամասն տեսնելու համար՝ հատակագիծը երկուքի բաժնեցի, մեկ հատը կներկայացնե գետնի վրա հատակը, ինչպես որ կա այժմ արևելյան կողմեն, իսկ արևմտյան կողմը բնականաբար պիտի համապատասխաներ հանդիպակաց կողմին խաչաձևը ամբողջանալու համար, ուստի նույնությամբ անդրադարձուցի։ Բայց ինչ որ կվերաբերի մատուռներու հանդիպակաց մասը՝ մեծ սյուներուն ետևի կողմը ենթադրաբար շինեցի երկու փոքր սենյակներ։ Այս ենթադրությանս մեջ հիմնված եմ այն բեկորին վրա, որուն մասին Ձեզ հետ ալ խոսակցության ունեցա այնտեղ։ Կհիշեք անշուշտ, որ սեղանին հյուսիս արևմտյան կողմին վրա ինկած էր խողովակաձև մի մեծ բեկոր, որուն համար պահ մը ենթադրեցիք, թե երկրորդ հարկի փոքր սենյակներու մեջ գտնվող նիշերու մեկուն մասը եղած