Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետաքրքրական է ինձ համար Տակայշվիլիի հրատարակությունը. կխնդրեի որ շնորհ բերեիք գրքին անունը և հասցեն գրել ինձ, որ մեկ հատ բերել տամ շուտով: Թարգմանության մասին Ձեր աջակցությունը խոստանալնուդ շատ շնորհակալ եմ. այդ իր հարմար ժամանակին: Միայն եթե հնարավորություն ունիք մի ընդհանուր գաղափար տվեք քանի մը խոսքով այն մասերուն վրա, որոնք Ձեզ հայտնի են, թե զիս կշահագրգռեն։

Գրքի արժեքի մասին դարձյալ չեք գրած ոչինչ. հատկապես կխնդրեմ զիս մտատանջութենե մը ազատելու համար գրեցեք։

Շատ և շատ հարգելի պատճառներով ամենևին հնարավորություն չեմ կարող ունենալ սինոդի որոշումը հանձն առնել, ուստի թախանձագին կխնդրեմ, որ քանի դեռ պաշտոնական գույն չէ ստացեր, ազդարարեք հարկ եղած տեղը, որ ինծի չի գրեն և չառաջարկեն ավելորդ անտեղություններ և անախորժություններ թող չի ծնին անոնց առաջարկելեն և իմ մերժելու ստիպվելես:

Պ. Պոլտորացկիին հատկապես կբարևեմ, առողջություն և հաջողություն կմաղթեմ։

Էջմիածին հրատարակված հայ եկեղեցական ժողովներու պատմություն2 կա կարծեմ. արդյոք կա՞ ծախու, կամ կարելի՞ է ճարել. եթե կհաջողվի Ձեզ իմանալ, շնորհ բերեք գրել։

Մնամ խորին հարգանոք
Թ.Թորամանյան

82․ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1910, 20 մարտ
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Ա․ Չոպանյան,

Ներեցեք որ ուշացուցի հոդվածս1, ձեռքս չէր զիս շրջապատող ձախող հանգամանքներուն դեմ գնալ։

Այսօր փոստին հանձնեցի 7 պատկեր, առ առավելն երկու օրեն ալ կխրկեմ հոդվածը։ Չգիտեմ ի՞նչ տպավորություն պիտի թողու հոդվածս Ձեզ և ընթերցողներու վրա, ինչպես պիտի տեսնեք գրելու ալ այնքան շնորք չունիմ, բայց և այնպես ինծի հաճելի է միշտ ամեն բանի մեջ իսկությամբ երևալ, բանիմաց ընթերցողը սիրտ ու զգացումներս երբեք չի շփոթեր լեզվիս հետ։ Միայն պիտի