Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտոնական գրության ալ պատասխանեցի այսօր, այդ կողմեն ալ միամիտ եղեք։

Պոլսո լրագիրներուն համար բան գրել ավելորդ եմ համարում հարմար դեպքում ես կարող եմ Ձեր անձնականին գոհացում տալու համար, շատ բան մանրամասնությամբ գրել, բայց թրքահայոց մեջ ռեկլամի համար երբեք չեմ ուզում, մարդիկ որ կեղծավոր լեզվե զատ ոչ մի գնահատելի արժանավորություն չունին։ Շատ ճիշտ նկատած եք, որ Էջմիածնա գումարին մեջ ալ դարձյալ ռուսահայերը կարևոր տեղ բռնած են, և պետք է գիտնաք, որ այդ գումարը հավաքելու նախաձեռնարկ եղողը որչափ որ գիտեմ, ինքը Պալաքյանը չէ, այլ Ռումանիո հայոց պատգամավոր Աբրահամ Նուհուպյանը, որ շատ տարիներե ի վեր ինձ ծանոթ բարեկամ է: Ինծի հայտնի էր նաև Իզմիրյանցի ռուսահայ լինելը, բայց որ գումարը այսօր տաճկահայերու գրպանին մեջ է, անոր համար ըսի թե իրենց գրպանեն դժվարավ պոկվեցավ։

Ոչ մի բան չեմ ուզում այսուհետև, որ Պալաքյանը անե ինծի համար, այն կովկասահայը, որ զիս 11 տարի լավ վատ ապրեցուց, հարկավ մեկ երկու տարի ալ կապրեցնե, մինչև գործս փրկվի. մեղք է մինչև իսկ այդքան արժանավոր գիտակցությամբ օժտված մարդոց նվիրատվությանց մեջ խառնել այդ քանի մը անոթի մուրացկաններու կոպեկները չեմ ուզեր անարժան մարդոց ալ երախտապարտ կացուցանել ոչ այն հոյակապ գործս4 և ոչ ալ ինքզինքս: Ամոթ իրեն, Պալաքյան վարդապետին, որ առանց կարմրելու ալ կըսե, թե հեռագրին պատասխանին թանկության համար չի պատասխաներ, հապա ինչպե՞ս չի խղճահարվեցավ իմ 6—7 ռ<ուբլի> ծախքս այդ հեռագրի համար, որ անհետ կորավ՝ առանց արդյունքի, այս իմ աղքատ ու ողորմելի գրպանես։ Նախ, որ ես ամենայն սիրով կզեղջեի այդ գումարը ստանալիք գումարես, իսկ եթե նույնիսկ իր գրպանեն տար արժ Պալաքյանը, ինչ պիտի կորսնցներ․ մեր ազգը իրեն պես Պալաքյաններ շատ կպահե ու ոսկիով կողողե հոգոցի ու պահպանիչի փոխարեն․ զզվում եմ կեղծավոր ու ստախոս մարդոցմե, ով կուզե լինին անոնք։ Պալաքյանը, երբ ինձ հետ կխոսեր և կամ իմ անունով ուրիշին հետ, կկարծե մարդ, որ ոչ միայն շապիկը կուտա, այլև կաշին կքերթե։ Իրապես ինձ նման հանուն հայ գիտության <նվիրված մարդուն> կաշին քերթող, չի խնայող մարդը կարծում եք, որ ամբողջ հայ ազգին վրա կխղճա, ոչ երբեք, ես հավատում եմ, որ անոր պեսներ շատ հեշտությամբ ամբողջ ազգը կծախեն, եթե միայն փող տվող լինի, կըսեն թե ազգային գործերով