Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1905, 19 մարտի, Թիֆլիս

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ալեքսանդրապոլի մեջ երկար ժամանակ կարոտութենե տառապող վիճակես և Ձեզ խրկած վերջին նամակիս պատասխանին ուշանալեն հուսահատած՝ ճամփա ելա դեպի Թիֆլիս, ուր ճանապարհածախս մը ճարելով՝ վերջնականապես պիտի մեկնեի Ռումանիա, սակայն այստեղ քանի մը բարեկամներ ստիպեցին զիս, որ չհուսահատիմ և շարունակեմ գործս, և իրենք ալ մի քիչ աջակցեն ինձ նյութապես1, սակայն ես հանձն առնել չուզեցի դարձյալ, մինչև որ կանխավ չապահովվիմ այս ամառ Ձեր այնտեղ լինելու մասին, որովհետև առանց Ձեր ներկայության և հովանավորության շատ դժվար է կարծեմ մնալ. ուստի նախ<ա>պես հեռագրեցինք Ձեզ այդ միակ պատճառավ. պատասխանը հուսահատական չէր, միայն ժամանակն անորոշ էր, ուստի ես ալ սիրտ առած և բարեկամներուս ինձ ցույց տված նյութական խիստ համեստ միջոցներովս ալ բավականանալով հանձն առի մնալ, և հառաջիկա ամառ ալ աշխատելով՝ գործս լմնցնել։ Մինչև Ձեր գալը դարձյալ այստեղ պիտի շարունակեմ մաքուր աշխատել2։ Իսկ երբ Դուք կգաք, Ձեզ հետ միասին կգնամ3։ Միայն թե այս նամակովս կրկին խոնարհաբար պիտի խնդրեմ, որ շնորհ ընեք ինծի իմացնելու, թե մոտավորապես ո՞ր ամսու կլինիք այստեղ կամ Անի, և կամ կարո՞ղ է պատահել որ բնավ չի գաք այս տարի։ Եթե, դժբախտաբար, Ձեր գալը չի հաջողի, կարելի՞ է, որ ինծի, ինչպես անցյալ տարի Դուք տվիք, այս տարի ալ մի պաշտոնական արտոնագիր4 ուղարկելու շնորհ ընեք. որով կարենամ խաղաղ և ապահով գործս շարունակել. այս մասին հայր Մեսրոպ ալ խոստացած էր օգտակար ըլլալու։ Շատ կխնդրեմ, որ այս մասին որչափ կարելի է շուտով սիրտս հանգստացնող տեղեկություն մը շնորհ ընել։ Ընդունեցեք խորին հարգանքներս

Մնամ խոնարհ ծառա՝
Թորոս Հ. Թորամանյան