Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

152. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1920, 26 հունիսի
Անի

Մեծարգո և ազնիվ բարեկամ,

պ. Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարյան

Այս անգամ դարձյալ մեզ երկար սպասեցուցիք. անշուշտ առանց պատճառի չէ,սակայն գեթ մի անգամ մոտ օրերս այստեղ գալերնիդ շատ անհրաժեշտ է. նախ, որ տղերքը1 խնդրում են զիս իրենց առկախ մնագած ռոճիկների համար, երկրորդ՝ խիստ այժմեություն ունեցող հարցեր կան, որոնք առանց Ձեզ ես չեմ կարող վճռել։ Ուստի նախ խնդրում եմ աշխատեցեք՝ 1. տղոց առկախ ռոճիկները ամբողջովին հասցնել, երկրորդ՝ նոր պահակներին ռոճիկները որոշել, երրորդ՝ ալյուրների համար ծախսված գումարները ստանալ և մեզ վճարել. իմ տվածս Ձեզ հայտնի է՝ մեկ ամսվան համար 4375 ռ<ուբլի>, նույնքան ևս երկու անգամեն վճարեց ուստա Արութը: Ի նկատի ունեցեք նաև, որ հառաջիկա պայմանաժամին տասը օր հետո դարձյալ անհրաժեշտ է նույն գումարը նոր ալյուր ստանալու համար։

Գյուղի բոլոր աթարներր գաղթականների թալանից ազատելու համար, ստիպված եղա կիսովի տալ նույնիսկ իրենց, թեև ուրիշ հնար էլ չունեի, որովհետև գյուղացիներից ոչ ոք չի համաձայնեց գալ և կտրել օրավարձով: Ինչևիցե այժմ բավական քանակությամբ աթար ունինք շտեմարանելու, որը մտադիր եմ կիր վառելու համար գործածել, եթե մեր գլխավոր ճարտարապետը2 կհամաձայնի:

Այժմ շատ կարևոր հարց է, վճռելու քաղվելիք խոտերի հարցը, չափազանց մեծ քանակությամբ խոտ կա մեր սահմանների մեջ: Եթե անմիջապես մի կարգադրություն չի լինի, պարզապես, հարյուր