Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ պատահարով և ժամանակի որքա՞ն տևողությամբ այդ կույտը միակտուր զանգվածի է փոխվել, այդ պետք է որ քննե հատուկ մասնագետը։ Իմ հասկացողութենես միանգամայն հեռու է, սակայն շատ փափագելի է գիտնալ։ Ես կարծում եմ, որ Դուք այս մասին հոգս կքաշեք տարօրինակ երևույթը բացատրելու համար։ Այս կողմերու համար ինչքան ինձ հայտնի է դարերով անծանոթ է եփած աղյուսի գործածությունը։ Բոլոր հին հիշատակարաններ շինված են քարով։ Արդյոք հավանական չէ՞ կարծել, որ Զվարթնոց եկեղեցվո մեջ գործածված աղյուսներն ու կղմինտրներն եփված լինին նույնիսկ այս փուռին մեջ։

Այս տեսակ առեղծվածներ դեռ երկար անլուծելի կմնան և շատ կարևոր հիշատակարաններ հավիտենապես կկորչին, քանի մեր շուրջը տիրում է համառ անտարբերություն և սառը վերաբերմունք: Համենայնդեպս, եթե հնար ունիք եկեք այստեղ մի անգամ, թերևս այսօր Սենեքերիմն էլ գա (գնացել է Աբարան ընտանիքը տեղավորելու համար), միասին գնանք, քննենք և որոշենք, թե ինչպես պիտի վարվինք այս մնացորդների հետ։

Ի՞նչ եղավ ֆոնդի գումարի ստացումը, երևի դեռ շատ կտևե, գուցե ամիսներ, եթե այդպես է, լավ է ձեռք քաշենք այս տեսակ աշխատանքներից մենք և սպասենք արտասահմանից եկող գիտնականներին, նրանց արածը ավելի վստահելի ու հավանելի կլինի։

Մնամ խորին հարգանքներով՝

Թ. Թորամանյան


161. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1924․ 8 հուլիսի
Էջմիածին

Մեծ. ընկ. Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարյան

Խոստացել էի գրել Ձեզ Քյուլթափայի մասին։ Նախորդ երկուշաբթի օր գնացի այնտեղ, որ Էջմիածնից 4-5 վերստ հարավ՝ Քյոլանլու գյուղի կից է. խիստ մեծ և ընդարձակ բլուր է․ հողը պարունակում է իր մեջ անթիվ խեցեղեն ամանների փշրանքներ և գայլախազի կտորներ, բոլորն էլ նախաքրիստոնեական շրջանի հատուկ։ Համեմատելով բլուրի մեծության՝ շատ քիչ մասն են փորած,