Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

118. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

(էջ 215)

Բնագիրը՝ Ստեփան Լիսիցյանի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ:

  1. Տե՛ս նախորդ նամակի № 5 ծանոթությունը։


119. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 216)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։


120. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 217)

Բնագիրը՝ Ասիայի ժողովուրդների ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Լուսանկարները նամակի հետ չեն պահպանվել։
  2. Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։
  3. Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։


121. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 219)

Բնագիրը՝ Ասիայի ժողովուրդների ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում: Առաջին անգամ տպագրվել է՝ Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հատ. II, Երևան, 1948, էջ 203—214, Թ. Թորամանյանի արխիվում պահվող սևագիր օրինակից։ Նամակում հիշատակված լուսանկարները չեն պահպանվել։

  1. Խոսքը Ամենափրկիչ եկեղեցու մասին է։
  2. Ակնարկը ս. Աստվածածին եկեղեցու մասին է։
  3. Հապճեպ։
  4. 1913 թվականին Վիեննայի համալսարանին կից արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին կազմակերպում է գիտարշավ դեպի Արևելյան Հայաստան, որի կազմում բացի երեք գերմանացիներից կային նաև երկու հայ՝ Լևոն Լիսիցյանը և Թորոս Թորամանյանը։ Խոսքը այդ գիտարշավի մասին է, որը տևել է սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 5-ը։
  5. Ակնարկը նախորդ ծանոթագրությունում նշված գիտարշավի մասին է, որի ընթացքում Թորամանյանը արշավախմբին առաջնորդում էր դեպի իրեն վաղածանոթ պատմական հուշարձանները, միաժամանակ Ստրժիգովսկու պատվերով կատարում լրացուցիչ չափագրումներ և լուսանկարահանումներ։

Թորամանյանի մասնակցությունից մեծապես օգտվում է պրոֆ. Ստրժիգովսկին,