Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ահա քաղած տեղեկություններս, ճիշտ է, թե 1926-են ետքն ալ դեռ մնացած էին պրոֆ. Ստրչիգովսկիի մոտ բավական թվով գծագրություններ, անոնց մեկ մասը կպահվեր ինստիտուտի մեջ և մաս մըն ալ իր բնակարանում։ Այդ ինստիտուտի մեզ պահվածները պատերազմի օրերին հրդեհի կամ ջրո տակ փճացած կամ ոչնչացած են, իսկ բնակարանին մեջ եղածները կողոպուտի զոհ գացած են։ Այնպես որ ներկայիս տխուր իրողությունն այն է, որ սկզբնագիրներեն բան մը մնացած չէ ոչ մեկուն քով»։

(Բնագիրը` Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ)։


197. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 340)

Բնագիրը` ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Նկատի ունի Վաղարշապատի զինվորական կոմիսարիատը։
  2. Տե՛ս 157-րդ նամակի № 2 ծանոթությունը։


198. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 343)

Բնագիրը` ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 194-րդ նամակի № 9 ծանոթությունը։
  2. Զվարթնոցին նվիրված մենագրության ձեռագրում պատկերներ ընդհանրապես չկային, հետմահու կատարված հրատարակության մեջ տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. 1, էջ 236—270 և հատ, II, էջ 77—80, զետեղված նկարների ընտրությունը կատարել է կազմողը։
  3. Տե՛ս 150-րդ նամակի № 4 ծանոթությունը։


199. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 343)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։ Թարգմանությունը՝ Ա. Պատրիկի։

  1. Խոսքը Բալտրուշայտիսի 1927 թվականին դեպի Հայաստան կատարած առաջին գիտական գործուղման մասին է (տե՛ս նամակներ №№ 191 և 192)։
  2. Ակնարկված է «Etudes sur Iˈ агt medieval en Georgie et en Armenie», Փարիզ, 1929 («Ուսումնասիրություն միջնադարյան վրացական և հայկական առվեստի») խորագրով աշխատությունը։
  3. Այդ գրքի մասին Թորամանյանի գրախոսականը տե՛ս նրա «Նյութեր», հատ. II, էջ 36—37։


200. ՍԻՐԱՆՈԻՇ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

(էջ 345)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Նամակը ուղղված է Թորամանյանի դստերը (տե՛ս 144-րդ նամակի № 4 ծանոթությունը)։