Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մերոց հարսանհաց ո՜վ քաղցր Անխին
Շուտով կոչեցից զքեզ կին գեղեցիկ
Եւ յանձնեցից քեզ զհոգս առտնին։
Ով Անխին, Անխին, ո՛հ ընդ քեզ յայնժամ
40 Մինչ հնչեսցէ հողմն ի բուրաստանին
Մինչ անդ ի վերայ ծառոց միւս անգամ
Կարմրաթուշ խնձորք ծաղկին, հասանին։
Յայնժամ եկեսցէ օրն այն ցանկալի
Ուր մեր հարսանեաց հանդէս կատարի։
Զամենայն գիշեր, մինչ աչք իմ հանգչի։
Քո քաղցրամոք դէմք գայ իմ առաջի,
Մերթ ի պաճուճանաս ի զարդ հարսանեաց
Պճնեալ, զարդարեալ կարմրագոյն կապովք
Մերթ այնպէս մինչ դու յետուստ մանգաղաց
50 Իբր խրձնակապօղ ինձ նպաստելով,
Եդեալ ի գլուխս զգխարկ հնձուորաց
Տեսեալ զծաղկապսակ., դու ծիծաղէիր։
Անդին երազք իմ յանհուն խնդութեանց
Հալածին և ես զտիպ քո շնորհածիր
Ըմբռնեալ, զգամ զձեռս իմ դատարկ.
Աստ բոլոր սենեակ իմ դառնայ ի սուգ.
Եւ ես հառաչմամբ դիմեմ ի քո յարկ
Որ հեռի յինին և յոյժ տարաձիգ։
Քաղցր իմ Յովհաննէս զիարդ ջերմագին
60 Սիրեմ ես զքեզ կրկնեաց անդ Անխին.
Եւ կալեալ զձեռն սեղմէ պնդագին
Հայեցեալ ի նա աչօք կաթոգին.
Աստ բոլոր սենեակ իմ դառնայ ի սուգ.
Առաւել քան զհայր առաւել զմայր
Սիրեմ ես զքեզ սրտիս անձկալի.
Եւ ցել շնչոյս զքեզ սիրեցիր յամայր։
Զոր ինչ միանգամ ձեռք քո ինձ տայցեն
Համարեմ ես ինձ սլարգև ծնողաց
Տե՛ս, յորմէհետի դու զաստուածաշունչն
70 Ինձ պարգևեցեր յաւանդ նշանաց,
ընթեռնում ես զայն կարի ժրաջան
Եւ քաշեմ զպատկերս ոսկեայ դեղերով
Զախորժ պատմութիւնս Հռեբեկայն
Եւ ըռաքելի եւ այլոց սիրով։

Աստէն ճաճանչի լուսինն քաղցրադէմ.
Ի յետուստ կուսԷ ցօղալից ամպոց
Ի յարծաթապատ լոյս նորա համասփիւռ