Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տես զիարդ մեռանին, խաւարին արարածք,
Ի լսել զայս որոտ ի հայիլ յայս վառ լոյս.
Տես զիարդ շառաչեն, սասանեն անդ էակք,
Խորք և ձորք, այրք, լերինք, քարանձաւք յամէն կոյս։

Ի ծով մթին սուզանեմք, խարխափեմք զարհուրագին
70 Յետ ցայտել այս լուսոյ, անբորբոք, դալկադէմ.
Թէ զիա՞րդ օձանման կուտապի նա յերկին,
Կուրանան հայեցուածք, խլանան[1] լսելիք։

Կործանի բիւրակտոր, ուր շորշոփ նորա ձգի,
Ճռնչայ, պատառի, հերձանի ի ծուէնս.
Ապառաժք խորտակին, ծով և ջուր ցամաքի,
Ի թափ ոտից նորա ժանդ որ քակտէ այսրէն։

Յարևելս, յարևմուտս ի հարաւ ի հիւսիս
Տարածեալ նա[2] զբազուկս, ըմբռնէ զբևեռ.
Անդ կաճառք, սևագունդք, արբանեակք նորա գիժ
80 Բացաշուրթն, սպասեն, կատարել զնորա պատուէր:

Հազիւ զարկ իւր բազկին տայ զգալ նոցա զխէթն
Մերկեն, փոթորեն, խռովեն այս խենէշք
Դղրդան, որոտան, փչեն, հնչեն դառնաղէտ
[3]Երերեն, կործանեն, զանդ, զայգի ծառուղէշք։

Տուտ նորա աներ և տարբերի աստ յերկրի,
Պատճառէ զայն դիւրանց սատան ա քամի աստ և անդ.
Տես զիարդ դիւրաշարժ, մեղմաձայն ուղղակի,
Քար և հող, ծառ և թուփ արձակէ ի վերուստ անդ։

Այլ գթած հաստիչն ի խումբս արհաւրաց
90 Ոչ թող զիւր ընտրեալս անխնամ անտէր.
Նա բաշխեաց նոցա թևս դիւրասլաց
Վազել, արշավել անվնաս, անվեհեր։

Պաճուճեալ զնոսա ի լոյս անաղօտ
Յորմէ թշնամիքն կոլրացեալ փախչին։
Պճնեաց, զարդարեաց լուսազգեստ զիւր յօդ,
Զի մի մխեսցին նոցա զէնք չարին։

  1. խլեն
  2. նորա
  3. կործանեն