Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՅԱԹԻՔ։



Երկընքի կանաչ կարմիր,
Ա՜յ սիրուն կանաչ, կարմիր.
Լերդս ու թոքս չորացել են,
Սար ու ձոր կանաչ կարմիր։

Դաշտի ծաղկի ռանգեռանգ
Մեզ նման կարճ է օրն ու կյանք։
Ծաղիկն, որ հոտ չունենա,
էլ ինչ օգուտ, ռանգ է, ռա՛նգ:

Ընկել եմ՝ ախ՝ սարեսար,
Դարման չունեմ, ոչ մեկ ճար։
Ուզում եմ, գամ քո ոտը,
Առաջս ծով ա սար է սար:

Տես էս ղշերի ա՜խ՝ դասթեն,
Մոտդ եկան, քեզ հասրաթ են,
Թռիր դրանց հետ ու արի՛,
Թուրն ինձ խփիր, քեզ դասթեն:

էնտուր համար եմ, էնտուր
էրվում, որ պրծնեմ ա՜խ՝ մեկ օր
Աշխարքն ինձ տաս, պետքը չի,
Թուրն ինձ խփի՛ր, քեզ դասթեն։

Սրտիս մի տար, որ էրես,
Ինձ փոթոթես, խորովես։
Հոգիս ուզիր, ես քեզ տամ.
Թող մեկ տեսնիմ քո երես։

Կանաչել են սար ու ձոր
Ձենս բարակ, սիրտս խոր։
Հոգիս էլ տամ, չես լսիլ,
Ի՞նչ ես ընկել սար ու ձոր։

Սիրտս կաթել ա՝ արին,
Քո մարմինն եմ, քո արին,
Ե՛դ արի, մեկ աչքովդ տե՛ս,
Թե սիրելուդ ի՞նչ արին։ —