Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էն տանը մեռնիմ, ախ էն տան,
Որ աչքդ բացիր՝ աննման։
Մեկ բուռը հողիդ եմ կարոտ,
Ասա՛, որ ինձ ախ՝ էն տան։

Ո՞վ ա լսել՝ սար սարի
Դիպչի մոտ գա ու կպչի
Քո սար գլխին ես ղուրբան,
Ինձ մի անիր սարսարի։

Դոշիս վրա քարքաշան
Արին, տարան քո նշանն։
Թե սաղ սաղ էլ հողը մտնեմ,
Ո՞վ կըլի իմ քար քաշանն։

Քեզ որ տեսա ջրի սաղին,
Խելքս թռավ էն հադաղին,
Հենց մարդ պետք է հոգին տա,
Որ չսպանես դու սագին:

Ոչ ձենս ես դու իմանամ,
Ո՛չ շունչս առնում, ինձ տեսնում,
էնքան դռնեդուռ ընկա,
Բեդնամ էլավ իմ անում։

Ի՞նչ ես տանջվում՝ ա՜յ նաչար,
Որ քեզ չկա մեկ հավար։
Մեկ սիրտ որ դարդ չիմանում,
Հալբաթ վատ է ու նա չար:

Զին ա գալիս սարի գլխին.
Սարի դոշին քամակին.
Աչքս քցել եմ քո ճամփեդ,
Վայ տալիս՝ իմ չոր գլխին։

Քեզ ի՞նչ արի, որ կտրեցիր
Լեզուդ, ինձմեն քաշվեցիր.
Ի՞նչ ես սրել էդ թուրը,
Մեկ սիրտ ունիմ, կտրեցիր։

Սիրտս պատկեր լի, քաշեմ,
Քեզ տամ, ինձ էլ չմաշեմ,
Միս ա, թուր էլ խփում ես,
Ի՞նչ անեմ, ախ չի, քաշեմ։