Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գուն գործէի միշտ ճանաչել զմարդիկ.
Ծանեայ, և ի ցաw սրտիս թափառիկ.
Ողբացի զվիճակ նոցա սոսկալի,
Զչար նոցա սիրտ թշուառ, նողկալի։
Նոքա՝ թշնամիք իւրեանց թշնամեաց,
Թշնամի ինքեանց և բարեկամաց։

Անդ հեղու տնանկն զարտօսր ցաւագին.
40 Անմեղն զրպարտի յատեան չարաքննին.
Յիմարն ի պատուի, յարգի միշտ փառօք,
Ամբարիշտն քաղէ զվարդն կենաց՝ լոկ,
Բարեաց միայն՝ փուշ թուսանի յամայր.
Անդ է նոցա միշտ՝ պատիր այս աշխարհ։—

Հայեա՛ց ի ծիծաղ անհաւատարմին։
Սիրահարն այրի ի կսկիծ սրտին.
Սիրուհին տայ զինքն այլում՝ ցնծալով,
Որ ի դէմս նորա զմայլի պանծալով
Բայց փութով նա զիւր խախտեսցէ զերդումն
50 Փութով և նա ինքն խաբեսցէ յայլում։

Նախանձն չարագլուխ՝ ամենայնուրեք
Շչէ օձանման, ո՛չ խնայէ ումէք։
Ձիր, քանքար, արդիւնք ճշմարիտ քո գին
Մնան միշտ անվարձ և ո՛չ ճանաչին.
Ում բարիս առնես, զշարն ստանաս,
Քարեղէն սրտից զի՞նչ փոյթ՝ հոգւոյդ մաշ։

Զիւր թոյն դառնութեան վատաբան լեզուն
Թափէ ի գլուխ՝ անբախտ իմաստնոյն.
Դատաւորն արդար ո՛չ զոք քննէ.
60 Կիրք միայն խօսեն զամենայն յանձնէ։
Փառամոլն արդեօք կարէ՞ իմանալ,
Թէ գոն յաշխարհիս անբախտք՝ վշտագնեալ։
Բայց ինքն է թշուառն, ոչ գիտելով, հի՞մ.—
Տանկայ ստանալ, ունի, նեղսրտի,
Ցանկայ զնոր ինչ, ցանկայ և եթ միայն:
Ինքն թշնամի՝ իւրում ժառանգի
ժառանգն սպառել ջանայ զնորա կնանս։

Ընդ ահագնասաստ ալիս օվկիանի
Ծփայ երերուն մեր նալ բեկանի.
70 Յաղջամուղջ մթոյ մրրկայոյզ հողմոյ