Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցաւոր այսպէս բոլոր՝ յաշխարհիս,
Փութով կարկեսցին լիմ՝ ո՞հ, լսելիս.
150 Ձայնք, որ մեղմիին զհոգի իմ քակ[1]
Սրինգ և քնար մնա սրե՛լ, ինձ փակ.
Սառեսցի արիւնն չերակունս տկար
Ի ցուրտ դառնաշունչ՝ մահուան հոգեսպառ։

Զցասցին ինձ բոլոր հրապոյրք աշխարհի.
Ո՛ւ պարարեսցի որթն Լիբանանի:
Կորասցին թիկունք իմ յանուրս ամաց.
Կթուցեւալ ոտիւք ի գուռն ես դարձայց։
Բարեկամք սիրանք, որոց խանդ սիրոյ
Զիս բախտաւորիր։– Կացէ՛ք բարեաւ՝ ո՞հ,
160 Օրհասն արդին զիս զրկեաց ի սիրոյ,
Այլ ո՛չ ծաղկեսցի ծերիս գարնան գոյ։ —

էլ դու պատանեա՛կ իմ՝ զուարթածաղիկ,
Փութա ի չշաղել զծաղիկ գարնան՝ քեզ.
Իմա՛ վարել զկեանս քո վաղամեռիկ.
Զայս շնորհ երկնային վարել քաղցրապիս.
Քո տարերք կենաց՝ զուարճութիւնք աստ միայն,
Ժպիտն զարդարէ զաւուրս մանկական.

Առ քաղցր կթղայիլ լուսերանգն գինւոյ
Լեր զրուցակից ընդ անձին իմաստնոյ։
170 Եւ ի ճաճանչել լուսնին հեզադէմ,
Յերկինս ընդ աստեղս ի բարձանց յայն բեմ,
Փութա՛ դու ի գիրկս՝ քաղցրիկ սիրելւոյդ,
Մոռա... առ պահ մի զիմաստութիւն քոչդ,
Սիրեա՛... բայց կա՛լ չափ դու յասննայնի,
Զի մեզ միշտ քնքուշ սեռն հաւատարիմ։
Ի սիրելն իմա՛ վայելել զսիր.
Իղձք, սովորութիմւնք, կիրթ հոգե չերեր
Պարտին ենթարկիլ կամաց իմաստնոյն
իմաստունը զնոցայն կրել զանուր պնդին։
180 Առ երջանկութիւն[2] հնար ի միշտ մեզ
Առնուլ զամենայն ի կիր՝ պարզերես.
Զայց չի՛ պարտ առ չարն ի գործ ածել ինչ։
Հանդարտ պարտ ի միշտ քննել պամին զինչ[3]
Հոգւոյ մեր հանգիստ զայսմանի կախի,
Ոչ լինիլ ի կիրս՝ անզուսպ, կատաղի։
Աստուած ինքնին՝ մեզ ների վայելել
Զամենայն բարիս ախորժս՝ անարգել,

  1. փակ
  2. բախատութիւն
  3. ինչ