Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տառք միայն մեռեալք ի ճակատ վիմաց
Զանուանս հոյակապ քեզ բերեն ի ցոյց.
30 Հազիւ անդ ի խորշս կիսամաշ քարանց
Նշմարի մերոց դիւցազանց՝ ա՜խ գործ։

Հաւաքեա՛, գոն է զցիրս սերմանեաց.
Հալաքեա իմ Հայր՝ Հայրենեաց որդի.
Գուցէ բացցի մեզ առաւօտ կենաց,
Փչել ի նոսա նոր շունչ կենդանի։

Մինչ մռայլ այս մթին՝ խաւար կուրութեան
Դարձրի ի պայծառ շող արփիահրաշ։
Անդէն փայլեսցի ձեր ճիգն քրտնաջան
Ի սիրտս և ի միտս որդւոց շնորհամարզ։


«Թո՛ղ. Հա՛յր պատուական. թո՛ղ և իմ վիրալից սրտի սուղ այս ողբերգոլթիւն խառնեսցի ի թիլս երկնամասն Ձերոց ճգանց և գովանի վաստակոց, զոհելոց ի սէր հայրենեաց։ Խոյս տուեալ Ձեր ամենայն կենսավայելն անդորրութենէ՝ դիմէք ինքնյորդոր ջերմեռանդութեամբ, նուիրել զհանգիոտ և զժամանակ, նաև զկեանս անգամ, ի յոյզ և ի խնդիր հնութեանց Հայաստանի՝ թաղելոց վաղուց ուրեմն ի փոշի մոռացութեան։ Ո՞ր սիրտ դիւրա զգաց, ո՞ր որդի հայրենասէր ոչ պաշտեսցէ և աստուածացուսցէ զեռանդն Ձեր տօնելի: Թէ ո՛չ այժմ, թէ ոչ ժամանակակիցք յետնորդք, յետնորդք, երախտագէտն ապառնի պատրաստեսցէ Ձեզ պսակ ի շարս ընտրելոց՝ որք գերագունին նկրտելոց վարձուց զաղցաւորս զայս կենաց դար վաղանցուկ՝ առաքինական գերածայրել գործովք շնորհաշուք։ Թող յառաջեսցին Ձեզ բազմաչարչարն Ձեր պանդխտութեան քարինք միայն ապաբան. թող երկնընծայ սիրոյդ՝ որ ածենն զՁեզ վայրէ ի վայր թափառական, լիցին վկայ աւերակք միայն անզգայ անկենդան նոքա միայն դարձեալ խնկեալք ի բուրումն անուշահոտ ճգամբք և քըրտամբք Հայկազանց չնաշխարհիկ որդւոց, վկայք կենդանից, նախնի փառաց և շքոյ Արամեանն դիւցազնական զաւակաց — նոքա՝ թէ ոչ երկրի աստ անցաւոր ի բնակս երկնաւորաց ածցեն ամբարձցեն զձեր ճիգն երկնամասն զՁեր հայրենասիրութիւն արժանագով։ Կաթիլք արտասուաց, անմռունչ հեղելոց ի վերայ փոշւոյ՝ երկնանուէրն Հայկազեանց քաջաց. հառաչանք սրտաբորբոք, ծխելոյ ի տես՝ տխուր ամաց ալերակաց՝ վերասցին, խնկեսցին ի բարձունս՝ քաղցր քան զամենայն պատարագս գոհութեան, գեր քան զամենայն ողջակէզ ուիւտի։ Եւ զիմն ձօնել ողջոյն սիրաբորբոք և զիմն նուիրել համբոյր սրբութեան՝ սրբազան այնց վայրեաց անանց՝ մաղթէ և աղերսէ

Չնաշխարհիկ հայր պատուական
Հայրենեաց և Ձեր որդի պատրաստական
Ձեզ հոգէնուէր Խաչ. Ապովեան