Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տուփ խնկենի ազնիւ ծաղկանց լանջիցն են այս գեղ զերթ մանուշակ,
Եռակուսի քառակուսի այս գրկապարոյր քառամանեակ,
Սէր ի սերում սաւառնաթև զէտ մաքնեսեան յէին անքակ,
30 Ո՞վ քննեսցէ ո՞վ զննեսցէ բանիւք ներբողից զայս երևակ։

Էին աջոյ աջ ընդ աջմէ, այն բոլորիցն հանդէս քև է,
Զմեզ տածել քեզ անհնար չէ, թէ ախորժ ձեր առ մեզ լի է։

Ճեմք ճոխաճեմ մարմանդաքայլ գիրկ հոգեպարոյր պերճընթացք,
Խաղ առ ի խաղ եթերաճեմ մեծ հանդիսարան շնորհաց դիտակ,
Միոյն առ միւսն միւսոյն առ մին շարք մի ընդ միոյ գեղապարփակ,
Քաղցր տեսոյն ամոք գեղոյս կանխէ միշտ հոգիս զիւր ախորժակ։

Զիմ զստահակ զելս անարգել մաղթեմ գանիւ քով անարգել,
Զիմ առ ի քեզ բաղձանս միւսս առանց հատման մինչ ի...[1]

Ճահ ճահակիր եկ յօրինեա իղձ իմ և փափագ իբր...[2]
40 Արմաւենեօք և ձիթենեօք հիւսիւ դրուատից լեր ընդունակ,
Զայս լուսինեակ զայս արուսեակ զայս խրախճարան գերօրինակ,
Որում ձօնեմ զայս փունջ սիրոյ կնքեալ զբանս իմ յայս վիճակ,

Վախճան բանիս զշնորհսդ կցորդ,
Առ իս հեղցես առատ և յորդ,
Գայթ առ ի գայթ մտացս յողդյողդ,
Զքեզ արա ուղղորդ միջնորդ։

  1. մեկ անընթ
  2. մեկ անընթ