Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏԿԵՐ ՊԱՐԾԱՆԱՑ ՍՐՐՈՅ ԿՈԻՍԻՆ.



1 Ոլոռն, ոլոռն մարգարտաշար հիւսեալ են հիւսեալ յաջ և ահեակ,
Թելից մանրից ոսկիապատ՝ գեղ գեղազարդուն ո՛չ գոյ յատակ
Շող շողենի վառ ծալ ի ծալ յոյժ խտղտագոյն վարսիցն, հուսակ
Ոչ ի յասպիս ոչ ի գեհոն յականս աննման չիք օրինակ։


Հոգւոյս կարօտ ելցէ առ ձեզ,
Զվարդ սիրոյդ ածեալ առ մեզ,
Զարթիր տիրամայր ընդէ՞ր ննջես,
Ընկալ զայս ձիր զօր ձօնեմ քեզ։

Վարսիցն են այս ձուլից հրաշից ծաւալեալ յիս տիպ և տեսակ
10 Ձօնիցն կամար խարտեաշագեղ գիծ պճնազարգեալ այս շրջանակ
Այտուցն հանդէս թերթատարած անհանգունատիպ չքնաղորակ,
Ո՛չ ի յերկինս ոչ ի յերկրի բաղձալւոյս իմոյ ոչ գոյ քանակ։


Հիւրընկալու այս տաղաւար Աբրահամեան ամուր պատուար,
Փութա ճեպեա՛ տատրակդ արդար ի շնորհ քո ինձ պճնել պայծառ.

Շրթանցն երկթերթ խայծ նռնաձև յինքեան պտկաբաց սրտածալեալ,
Կարմրատարազ կարմրաստեղուն ի կերա կոփուածոյ յարտաձգեալ,
Ակունք վաճառաց հրապոյրք աչացն որում բնաւ չէ ոք նմանեալ,
Շուք գունագեղ ձեր հրաշագեղ անտես տեսարան վարսաւորեալ,

Հանդէս փառաց արձանացիր, յերկրի մշակդ դու երկնաձիր,
20 Արիդ արի, թագ պարծանաց ի շուք շնորհացդ դու բարձրացիր.

Յակնթաձև յայս նիշ կերտեալ լուսաշողշող աչիցն իւր բոլորակ,
Երանգ֊երանգ ազդի ֊ազգի մաքուր մանուածոյ սա բովանդակ,
Ծիծաղացայտ ծպտումն չքնաղ լուսանման առեալ անպարունակ,
Մարգարտայեռ պերճապայծառ տեսէք զնազելի կենացս պսակ.

Վեհին վերնոյ փառաց խորան, զոր նոյ է առ զքեզ նշան
Երկեակ երփնիցն դու ճեմարան, յորում եդաւ տիպն հաշտութեան,