Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը և օգուտը, որ պիտի քաղե մեր ազգը, գրում է հետևյալ թուղթը 1841 թվին, որո մեջ նկարագրում է Հայաստանի դրությունը, թեպետ շատ ու շատ համառոտ է գրել, բայց ազդու է գրվածքը, որո օրինակը ես վեր էի առել Ապովյանցից միևնույն տարվա մեջ և այժմ մեր լրագրին միջոցով հրատարակվում է, որ եթե ուրիշների մոտ էլ գտնվեն նրա ոտանավորները կամ արձակ շարադրությունները չխնայեն ուղարկել ինձ մոտ հր ատարակելու ի հիշատակ հանգուցելոյն որոյ գիշեր ու ցերեկ աշխատությունն էր պարապել ուսումնական դրվածքով և Հայաստանի հնություններով»։

Բանաստեղծությանը հաջորդում է Աբովյանի հետևյալ երկտողը՝

Հ(Հ. Գ. Ներեցեք ինձ՝ հայր՝ զի թուղթն այսպես ապականյալ է, ոչ ես այլ ձեռն ան... (անընթ.) այլ ես չունեի ժամանակ կրկին արտ ագրելո զայն. Խ. Ա.»։

Այս ոտանավորը «Վիրալից սրտի ողբերգութիւն» վերնագրով, որպես նորագյուտ, տպագրվել է 1892թ. ««Արձագանք»- ի № 77-ում իսկ տասը տարի անց, 1902 թ. «Լումա »-յում (№ 4 հուլիս-օգոստոս):Բայց դրանց բնագրերի մեջ, դլիյավորապես նամակի՝՝ դգա/ի տարբե¬ րություն կա։ Բացի դրանից առաջինն ունի ոտանավորից առաջ գրված չորս տող ներածական, որի մեջ պարզ ցույց է տրված, որ դա գրված է Սարգիս վարդապետ Ջալալյանին, որը 1841 թ. ճանապարհորդել է Հայաստանում ու ժողովել տաճարների և դամբարանների արձանագրությունները։ Աբովյանր Ջալալյանին է նվիրել այդ ոտանավորը և նրան էլ գրել է նամակը։ «Լումա » ֊ յում տպագրվածը այդ ներածականը չունի, և դրա համար խմբագրությունը տակը գրել է մի ծանոթագրություն, որի մեջ ճգնում է ապացուցել, որ իրոք Աբովյանն այդ նամակը գրել է Սարգիս վարդապետ Ջալալյանին և ոտանավորը նվիրել է նրան։

«Արձագանք»–ը նամակը և բանաստեղծությունը հանել է Զարեհ Տիտանյանի «ժողովածուից», իսկ «Լուման» ստացել է ոմն Մ. Հ. Ջ-ից։

Բանաստեղծությունից երևում է, որ Սարգիս վարդապետ Ջալալյանը 40-ական թվականներին դեռ չէր դրսևորել իր ռեակցիոն էությունը, և Աբովյանը համակրում էր նրան։

ԱՌԱՋԻ ՊԱՏԿԵՐԻ ԲԱԶՄԵՐԱԽՏ ԻՄ ԲԱՐԵՐԱՐԻ՝ ՖՐԻԴՐԻԽԱՅ ՊԱՐՐՕՏԻ.

ՈՐ ՎԱԽՃԱՆեՑԱԻ Ի 1842/41 ԱՄԻՆ Ի ԴՈՐՊԱՏ.

(Էջ 237–238)

Հանված է № 58 տետրակից. գրաբար. № 118-ի տակ պահվող նույն բանաստեղծության սևագրում նշված է 1845 թվական, ապա ջնջված գրված՝ 4 թիվը։ Այդ թվերից երևում է, որ բանաստեղծությունը գրվել է 1845-ից ոչ ուշ։

ՖրԻդրիխ ՊարրոտԸ վախճանվել է 1842 թ. Դորպատում. Աբովյանը թվականը գրել է ենթադրաբար։

Ոտտնավորից մի կտոր առաջին անգամ լույս է տեսել Ն. Տ .–Կարապետյանի «Խաչատուր Արովյան» գրքում, 1897 թ., էջ 93 — 4:

ԱՌ ՊԱՏՈԻԱԿԱՆ ԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԵԻ ԱՇԱԿԵՐՏ ՀՈԳԵՍՈՒՆ՝ՇՆՈՐՀԱԶԱՐԴ

ՊԱՏԱՆԻՆ Յ(ԵԳՈՐ ԱԿԻՄՅԱՆՑ): Ի 1844. Ի 28-Ն ԱՊՐԻԼԻ.

(Էջ 240-24)

Ակիմյանը Աբ.–նի աշակերտներից է։ Հետագայում գնացել է Դորպատ։ Հուշեր է գրել Աբովյանի մասին։ Սույն բանաստեղծության առանձին հատվածներն առաջին անգամ տպագրել է Ն. Տ. Կարապետյանը։

ՄՈՒՏ Ի ՀԱՅՐԵՆԻՍ.

(Էջ 242-244)

Բանաստեղծությունը Աբովյանր գրել է Երևանում, 1844 թ.։ Առաջին անգամ առանձին հատվածներ տպագրել է Ն. Տ. Կարապետյանը։