Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստացել է «Հանդես գրականական և պատմական» ամսագրի խմբագիր Մ. Բաեխուդարյանից:

Առաջին անգամ տպագրվել է 1897 թ. Ժամհարյանի հրատարակած՝ Աբովյանի «Ընտիր Երկեր»-ում, էջ 454։

ԱՌ ՀԱՆԴԷՍ ՈԻԽՏԻ Ի ՍՈՒՐԲ ԼԵԱՌՆ ՄԹԱՅ-ԵՄԻՆԴԱՅ

(էջ 217—219)

Հանված է № 58 տետրակից, դրված է Թիֆլիսում։ Գրաբար, անթվակիր։ Գ. Աքիմյանի հուշերից մենք իմանում ենք, որ Աբովյանը սիրել է տոնախմբություններ, ուխտագնացություններ, իր աշակերտների հետ նա մասնակցել է այդ տոնախմբություններին։ Բանաստեղծությունը այդ ուխտագնացություններից մեկի նկարագրությունն է։

Տպագրվում է առաջին անգամ:

ԿԱՐՕՏՈԻԹԻԻՆ ԱՌ ՍԻՐԵԼԻՆ.

(էջ 220-221)

Հանված Է № 58 տետրակից, բառանված է, երկու մասի, դրված է Թիֆլիսում։

Բանաստեղծության մի տարբերակը գտնվում է Երևանի Մատենադարանում՝ 3751 թվահամարի տակ։

Տպագրվում է առաջին անգամ։

ՄԵՆԱՍՏԱՆ Ս. ԴԵՎԱՐԴԱՅ ՎԱՆԻՑ։ Ի 1842. Ի 24-Ն 3 ՅՈՒՆԻՍԻ.

(էջ 222-227)

Հանված է № 58 տետրակից. Աբովյանը այս բանաստեղծությունը ծանոթագրել է՝ նշելով ա. բ. գ. դ, ե. հինգ կետերի մեջ։

Բանաստեղծությունից առանձին կտորներ Ն. Տ. Կարապետյանը տպագրել է իր «Խ. Աբովյանի կենսագրությունը» գրքում, 1897, էջ 107։

ՅՈԻՆԱՅՆՈԻԹԻԻՆ ԱՇԽԱՐՀԻ.

(Էջ 228-234)

Հանված է № 57 տետրակից, անթվակիր։ Գրված է Երևանում, հավանաբար իր կյանքի վերջին շրջանում, բանաստեղծության մեջ երևում է, Աբովյանի հիասթափությունը իրականաթյունից։

Տպագրվում է առաջին անգամ։

Ի 1842-ԻՆ ՏԵՍԱՆԵՄ ԶՍԱՐՔԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՎԱՆԱՀԱՅՐ ՍԱՆԱՀՆԱՅ

ԴԻՄԵԱԼ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌ Ի ԺՈՂՈՎԵԼ ԶԱՐՁԱՆԱԳՐՈԻԹԻԻՆՍ

ՏԱՃԱՐԱՅ ԵԻ ԴԱՄԲԱՐԱՆԱՑ, ԶՈՐՍ ԵԻ Ի ՏԻՊ

ԱՐՁԱՆԱՅՈՅՑ Ի ՏՓԽԻՍ...

(Էջ 235-236)

Բանաստեգծությունը հանված է 58 թվահամարի տակ պահվող տետրակեց. գրաբար, անթվակիր 1858 թ. «Մեղու Հայաստանի» թերթի էջ 29-ում թերթի խմբագիր Ստեփանոս քահանա Մանդինյանը տպագրել է Սարգիս վարդապետ Ջալալյանի մասին Աբովյանի գրած բանաստեղծությունը. խոսելով Ջալալյանի գրքի օգտակարության մասին, նա, բանաստեղծության սկզբում, ավելացնում է հետևյալը. «Գիտնական անձն Խաչատուր Աբովյանց տեսնելով սրբազան առաջնորդի աջխատասիրու-