Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈԼԻՄՊՈՍ— Լեռ Հունաստանում, գտնվում է Մակեդոնիայի և Ռեսալիայի
սահմանում. ըստ հունական ավանդության այդ լեռան վրա էին ապրում
աս վածները— այնտեղ նրանք խմում էին նեկտար և սնվում ամբրոսով,
որոնցով պահպանվում էր նրանց անմահությունն ու հավիտենական
երիտասարդությունը։ — 22, 52։
ՈՐՄԻԶԴ— Պարսից զրադաշտական կրոնի մեծագույն աստվածը, կոչվում է
նաև Ահուրամազդա. բարության մարմնացումը։— 136։
ՊԱՍԿԵՎԻՉ— Ռուս զինվորական, ֆելդմարշալ (1783 —1856)։ Ռուս–պարսկական
պատերազմի Ժամանակ նշանակվում է Կովկասի կառավարչապետի օգնական,
ապա կառավարչապետ. ստանում է «Կոմս Երևանի» տիտղոսը։— 53, 54։
ՊԱՎԼՈՎԻՉ— (Տես Նիկոլայ)։
ՊԱՐՈՒՅՐ— Ըստ ազգային ավանդության Հայոց առաջին թագավորներից։— 123։
ՊԱՐՐՈՏ ՖՐԻԴՐԻԽ— (1701—1841)։ Դորպատի համալսարանի պրոֆեսոր։
Մասնագիտությամր բնագետ, բժիշկ։ Կատարել է մի շարը ճանապարհորդություններ.
1829 թ. Աբովյանի հետ կատարեր իր հայտնի վերելքը դեպի Արարատի գագաթը, դա սկիզբ
դրեց նրանց բարեկամության։ Աբովյանի ուսուցիչը և խնամակալը Դորպատում։— 70, 78, 79, 239։
ՊԵՏՐԱԿԱՅԱՆ— Այսպես է կոչում Աբովյանը Պետերբուրգ (Լենինգրադ) քաղաքը։— 105։
ՊԻԳՄԱԼՅՈՆ (Փիղմալեոն)— Կիպրոսի թագավորներից, նշանավոր քանդակագործ,
քանդակելով մի կնոջ չքնաղ արձան, անվանում է Գալատեա (կաթնաթույր)
սիրահարվելով արձանին, խնդրում է Աֆրոդիտեին շնչավորել նրան։— 80։
ՊՈՄՊԵՈՍ— Հռոմեական պետական ականավոր գործիչ. զորավար (106— 48).
70 թվին ընտրվեր կոնսուլ։ Մասնակցել է Հայաստանի դեմ մղված
արշավանքներին։— 22, 54։
ՊՐԻԱՄ— Տրոյայի թագավոր, որի դեմ պատերազմ մղեց Մենելաուսը։— 299
ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ (Ջալալյան) (1810—18 70)-արքեպիսկոպոս, ռեակցիոն գործիչ
1842 թվին գրել է «Ճանապարհորդութիւն ի Հայաստան»։— 235։
ՍԵՄ— Ըստ ավանդության Կոյի որդիներից։— 49։
ՍԵՐՈՎԲԵ— Ըստ Աստվածաշնչի երկնային կակներ, որոնք շրջապատած աստծուն
երգում էին նրա համար։— 281։
ՍԿԻԻԹՔ— Հին ցեղախումբ, ապրում էր Սև ծովի հյուսիսային ափերին, 6—2-ր դդ.
մ. թ. ա.։ Ըստ Հերոդոտի, 7-րդ դարից սկսած նրանք տարածվում՝ են Փոքր
Ասիայում։— 106։
ՎԱԼՏԵՐ—Աբովյան ի զոր պատյան ուսուցիչներից։— 64։
ՎԱՂԱՐՇԱԿ- Հայոց թագավոր (191—217). նրա անվան հետ է կապված
Վաղարշավան և Հազարշակերտ (այժմ Հասան-Կալե և Ալաշկերտ Թյուրքիայում) և
Վաղարշապատ քաղաքների կառուցումը։— 123։
ՎԱՐԴԱՆ— Վ. Մամիկոնյան, սպարապետ հայոց զորքերի։ Պարսից Հազկերտ 2-րդ
թագավորի բռնության դեմ 451 թ. նա կազմակերպեց և ղեկավարեց հայ
ժողովրդի ազատագրական պատերազմը։ Զոհվեց Ավարայրի ճակատամարտում։—
15, 16, 23, 52, 123, 133—135։
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՂԱՋԱՆ — (տես Շերմազանյան)։
ՏԻԳՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ- Հայոց թագավոր՝ 95 — 55 թ, թ. մ. թ. առաջ, հմուտ քաղաքագետ,
տաղանդավոր զորավար, պատերազմել է հռովմեացիների աշխարհակալության դեմ.— 52,
53, 329։
ՖԻԼՈՍԻԼ— Ըստ Հունական դիցաբանության Աթենքի թագավոր Պանգիոնոսի աղջիկը։
Իր քրոջ Պրոկնեի ամուսինը, թրակիացի իշխան Տերեսը բռնաբարում է Ֆիլոմելին և գաղտնիքը
պահպանելու Համար կտրում նրա լեզուն։ Ֆիլոմելր կերպասի հյուսվածքով քրոջը Հայտնում
է եղելությունը երկու քույր վրիժառու են լինում Տերևոին, որոնելով նրա որդուն, իմանալով
այդ իշխանը Հետապնդում է քույրերին, աստված խղճում է նրանց, Ֆիլոմելին դարձնում է
սոխակ, Պրոկնեին՝ ծիծեռնակ։— 282։