Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՂ Ի ԳՈՅՆ Ի ՍԷՐ ՔՈ ՆԱԶԵԼԻՈՅՆ։



1 Բաւ է ինձ՝ սուգ սրտիս՝ առ քեզ սիրելիդ՝ յաւէտ բաղձալի
Ի լալոյ՝ մաշեցան աչք սիրականիդ զքեզ խնդրողիդ,
Յիշատակ՝ քո եղև՝ ինձ մահու առիթ կենար դրաւիչ
Արդ լիքին այս վերջինք՝ ընդ քեզ զանկալիդ անգին նազելիդ,
Արի՛ դու մի հեղգար առ իս վշտալի՝ մինչ եմ կենդանի.
Ի չաղիս հրդեհեալ՝ զքեզ խնդրէի՝ զսէրդ յիշէի
Անսփոփ՝ վարանմամբ՝ քո հետ շրջէի աւաղ գոչէի,
Ընդ կսկիծ մոռացմանդ ընդ քեզ կորուսի գանձն իմ եղկելի.
Աաթելեօք՝ արտասուաց՝ անդուլ հսկեցի՝ սէր պատուելի
10 Արի՛ դու մի հեղգար առ իս վշտալի՝ մինչ եմ կենդանի.
Ի մորմոք տխրութեան միշտ ալեկոծիմ համակ տատանիմ ,
Ի հողմոյ հեծութեան անյոյս տարրերիմ՝ սուզիլ մերձանիմ,
Ոչ լինի լսելի՝ զոր ինչ բարբառիմ և զոր սքանիմ,
Ո՞վ խղճոյս՝ ձեռնտու՝ քեզ եթ կարօտիմ օգնել փափագիմ.
Արի դու մի հեղգար <առ իս վշտալի մինչ եմ կենդանի>:
Առ քեզ միշտ՝ կանխելով եռանդեամբ՝ սրտի՝ սէր իմ սխրալի,
Մեռանիլ վասն քո, ընդ քեզ ուխտեցի՝ ո՞վ իմ անձկալի
Ի փայլուն գեղ հոգւոյդ իցէ՞ յաւելցի հայել քոյդ գերի,
Խաչատուր՝ անուն իմ, դարձեալ յիշեցի զի մի մոռասցի,
20 Արի դու մի հեղգար՝ առ իս վշտալի, մինչ եմ կենդանի։