Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶԳԱՑՄՈՒՆՔ ՑԱՎԱԼԻՑ ՍՐՏԻՍ ԸՆԴ ՏԵՍ ԱՆԵԼ ԻՄ
ՅՕՏԱՐՈԻԲԵԱՆ ԶՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ԻՄ
ՖԱՀՐԱԴ ԲԱԴԱԼՈՎ.
1832. 2 Մարտի։ Դերպտ.



1 Անցին երկու ամք և աչք իմ լալով կարօտ մնացին,
Տեսանել առ իս զոք հայրենակից զիմ փափագելի.

Հաղորդել նմա զիմ վիճակ օտար,
Գրկել զնազելին, ցուցանել զիմ վայր,
Լսել զմայրենի լեզուն քաղցրանոյշ,
Տալ հանգիստ սրտիս, տալ հանգիստ հոգւոյս:

Ո՛չ բարեկամութիւն քաղցր դերմանացւոց, ոչ շրջան չքնաղ,
Ուր իմ վերացեալ ի թևս բախտին, կայի ան զբաղ.

Ո՛չ յորդորք սիրոյ, ո՛չ ձայնք սիրելեաց
10 ՄեղմԷին զայս վէրս, սրբէին զիմ լաց,
Ուր և հայէի ժողով ինչ բազմաց,
Անդէն փլանիւր սիրտ իմ տրտմազգած։

Այլ ի վախճանի գտանեմ գնա, աւաղ աստուած իմ,
Զիա՞րդ կաթոգին զարկան նորա աչք հանգեան ի դէմս իմ։

Տեսիլ ցամաքեալ, հանդերձ բիրտ անշուք
Կերպարան խանձեալ ի ցուրտ և ի բուք.
Չև նորա բացեալ զդայլայլեակ լեզուին
Հուր կայծակնաթափ յերակունս անցին։

Ձեռք ինձ բազմերախտ ածին զնորասքանչ զայն նոր արարած,
20 Ձեռք՝ որ երախտեօք լցին զիմ հոգի ի չափս կենաց.

Զիս կոչէ առ ինքն նա անակնկալ
Ես երթամ առ նա արհաւրօք պատեալ,
Զինև պարառի անոյշ գերդաստանն,
Ժպտի քաղցրամոք ո՛չ տայ ինչ նշան։