Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհամբեր դիմեմ դէպ ի մենարանն, խուժեալ ուժգնաբար,
Այլ յետս կասին աստ ջոկք ընտանեաց, անդ իմ բարերար,
        Ձեռն ածեալ նորա, դիմեմք երկոքին,
        Տեսեալ զայն հրաշ յաւիշիմ մոլեգին.
        Այլ նորա բարբառ «ահա՛ Հայկազն ոք»
        30 Թափէ զիս անդրէն իբր ի քեոյ զոք։
Սեղմեալ մեղմովին իմ զձեռս նորա հայիմ ըղձագին,
Ի գիծս և ի գոյնս ի դէմս և ի դերս քաղցր հայրենակցին,
        Նա ցիս հարցանէ թէ ուստի՞ իցեմ,
        Ես նմա անդրէն զայս հաբցուած կրկնեմ.
        Եւ դետք արտասուաց սորեն երկոցունցս
        Թանան, ոռոգեն զերեսս և զծոցս։
Չև՛ աւարտ տուեալ նա իւրոց բանից, անդէն խզէին
Զթելս դարձուածոց թառաչք ծխամածք խոշտանկեալ սրտին,
        Պատմէր և սգայր, սգայր և պատմէր
        40 Զվիշտս հայրենւոյն, զքակ և զաւեր,
        Զրկանս, զգերութիլն, յանսիրտ թշնամեաց,
        Զրկանս, զհալածումն յանողորմ տէրանց։
Չև շիջեալ նմա ջերմ բորբոք սիրոյ գողտրիկ ընտանեաց
Չև՛ մեկնեալ[1] յաչաց երկնատիպ պատկեր կնոջ, զաւակաց,
        Յիշեալ նորա զայնս, անդէն պապանձէր,
        Լեզուն կարկամէր, խելք նորա ցնդէր,
        Եւ յուշ իր եկեալ, մերթ անիծանէր,
        Մերթ խնդրէր ինքեան մահ դժոխըմբեր։
Անոյշ հայրենեաց լերինք և ծործորք, անոյշ դաշտ և վայր
50 Դեռ կային նմա յանդիման աչաց կենդանի դալար (յամայր)
        Թէ կամէր յիշել զտեղւոյն քաղցրոլթիւն,
        Անդէն գայր ի միտս մարդկան դառնութիւն,
        Միոյն կարօտիլ, միւսոյն ահիլ
        Մաշեալ էին նմա, ոսկերք դառնախռիւ։
Զի՞նչ մղեաց զքեզ նժդեհիլ ասեմ յերկիր յայս օտար,
Զինչ վարեաց զքեզ տարբերել յայս ծով անկայ անդադար,

  1. խոռեալ