Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«18 մայիսի 1832. յերեկոյին ելանեն սովորաբար պատուական գերդաստանք գերմ անացւոց զբոսնուլ ի Րատոհով և իմ ելեալ միայնակ, ուղևորիմ անդ. Անդ հանդիպեալ բազմաց՝ որք ջերմ սիրով ձեռն առ ձեռն երիտասարդք և կուսանք զբոսնուին. յետ շրջագայելոյ իմ ի մէջ զովարար մայրւոյն, երթեալ կանգնեմ յեզերս լճին և լի կարօտանօք հայրենեաց իմոց հայեցեալ ի ծիծաղի դէմս նորա, պարապիմ միմիայն ընդ ազգի, ազգի մտածմանց. յ9-րդում ժամու չուեն աստի սակաւ առ սակաւ ամենայն զբօսասէրք և ի հանդարտ լռութեան ի դադարիլ ամենայն ոտնաձայնի լսեմ ի մէջ մայրւոյն զձայն քաղցր նուադի կանանց, այս ձայն փոքր առ փոքր մերձենայ ինձ. և ի վախճանի երևին և երգողք իսկ. երեք կուսանք հրաշագեղք և երիտասարդ մի մատեալ յեզերս լճին, քանի մի քայլ հեռի յինէն կանգնեն անդ և նախ՝ ձայն տուեալ արձագանաց իւրաքանչիւր ոք ի նոցա նէ, ապա երգեն։ Եւ երիտասարդն փչէ միջոց առ միջոց զփողն իւր. նոքա ժամս երկուս ազատ երգելով խաղան անմեղութեամբ ընդ միմեանս. մինն ի նոցանէ դիմօք իւրովք գայր ինձ, որպէս թէ ծանօթ իցէ ինձ։ Ես ոչ շարժիմ ի տեղւոջէ մինչև հեռանալ նոցա անտի. այլ նոքա անդրէն մտեալ ի մայրին, շրջագայեն և ի շրջագայելն երգեն միշտ քաղցր եղանակաւ. անդ ըմբռնեալ ի զմայլմանէ, մտածեմ զայս»։

1 Պոնկնոտեալ ամոք արև մայիսի զայս իւր ծիծաղկոտ.
Խփէ պարկեշտափայլ անկանիւլ ի ծոց իւր հորիզոնի
Եւ չքնաղ վերջալոյսն ոսկեհուռ վարսիւք և դիմօք սխրալի,
Ողջունեալ աւուր սուզանի մեղմին ի ծով անդ ամպոտ

Եւ սոխակք ճխան, երգեն քաղցրաձայն.
Ափսոսեալ զարշաւ քաղցրիկ տունջեան։

Եւ լռին գիշերն մեղմընթաց հետիւք թևովք հեշտալից
Տարածէ զնինջ ի վերայ սիզոյ ծաղկաւէտ դաշտին.
Եւ մայրին մատաղ զգոյշ խնամով ի հողմոց ուժգին
10 Ամփոփէ զտերևս իւր նոր թերաբաց անդ երկիւղալից.

Եւ անզօր միջատք վաստակեալ անձամբ
Խնդրեն զհանգիստ առ թոսիս տատանմամբ։

Աստ ջոկք երկասէր մտերիմ ամուսնեաց քաղցր գերմանացւոց
Զաւուրն դառնութեան կթեալ ելանեն առնուլ սուղ ոգի.
Աստ ձեռն ի ձեռին քնքուշ օրիօրդք, անդ փեսալ ընդ հարսի,
Եւ գթոտ ծնօղք ի ճեմս նազաքայլս ընդ սիրելի որդւոց