Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յ Ե Ր Ե Կ Ո Յ



Ո՛չ լռին գիշեր, ո՛չ իմ ննջարան
Ո՛չ տան իմ աչացս քուն առողջարար.
Ընդ սոսկալի թևոց գիշերոյ մթան
Առ քեզ սլացան միտքս սասանահար։

Թ՛ողում զսենեակ, մտեալ ի մայրին
Զոր միգապատի մառնամուտ խաւար.
Անդ ծառք խշշան, տերևք սասանին,
Ի ոգիք գիշերոյ չուեն վեր ի վայր։

Երկինք դղրդայ, աս տեղք թոթափին
10 Կայծակք շանթարձակք պատառեն զբարձունս
Կործանիլ յանդունդս ի կորուստ անհնարին
Խորտակիլ թուին և համայն բնութիւն։

Արեգակն դառնալ թողուլ զիւր շրջան,
Եւ լուսինն վաղուց կայր ի թագստի,
Աստեղք, մոլորակք յահի ի դողման
Սպասեն երկիւղիւ իւրեանց կորստի.

Յանկարծ արձակին դրունք արևելից,
Ի քթթել ական տևկ լռութիւն.
Եւ թերթերք լուսոյ յամէն կոյս երկնից
20 Հրոսան, տարածին աղուոր գոյնզգոյն։

Դաս առ դաս ծագին մարմինք լուսեղէն
Համերամ կթեալ ի յետս զաչս իւրեանց,
Եւ թև ընդ թևոց պարակցեալ շրջին
Կալ ի սպաս ու թագուհւոյն բարձանց։

Ազնիւ կերպարան ի կուռս հրավառ
Ամբառնայ մեղմով ի բարձունս ի վեր
Յաջմէ և յահեկէ կուսանք շրջապար
Բոլորեն նմա պսակ երկնանուէր։

Ի դիմաց նորա լոյս ճառագայթիր.
30 Եւ շունչ նորա փչէր հոգի տիեզերաց.
Դեռ աչք նորա քաղցր աստ և անդ հայէր
Դեռ բոլոր երամն սպասիր լռակաց։