Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ հարս իր ոտներ՝ որ էնպես չփոխի
3790 Որ հենց գիտենաս նրա ոտի տակին
Ձու կա՝ որ կոխի, իսկույն կկոտրի,
Մեկ հարս իր շունչը՝ որ էնպես չքաշի,
Որ հենց իմանա, դանակ կա իրան
Բողազի վրա, ու թե շունչն իրան
Չքաշի, բողազը պետք է դուս կտրեն։
Մեկ հարս՝ որ տեղից էնպես վեր չթռչի
Որ հենց իմանաս՝ տունը կրակ ա ընկել
Հարամին էկել, գեղը եսիր արել,
Արծվի պես չթռչի, ջրի պես չշարժի.
3800 Որ ոտի ձենը հեչ մարդ չիմանա,
Բայց դեռ աչքը չխփած, գնա ու եդ գա
Մեկ հարս որ կեսուրն կամ իր կեսառը
Մեկ փռշտալիս հազար կտոր չըլի
Թուքը բերնումը սառչի, լեղին ջուր չկտրի
Ու տեղն ու տեղը մնա, քար դառած
Ձեն տաս քո ձենդ նրա անկաջը չընկնի,
Մատով էլ խփես՝ որ նա վեր չընկնի.
Մեկ հարս որ փչես թև չառնի թռչի
Ինչպես ճոպոպը սանդրը գլխին
3810 Երկնքի ղուշը բերնով վեր չբերի.
Մեկ հարս որ հազաս՝ նրա սրտի արին
Ջուր չկտրի ու նրա երեսն կտավ դառնա
Որ տամարները չտրաքին, չպատռին
Ու լերդն ու թոքը սրտի տախտակի վրա
Չկպչի ու հենց իսպառ փեդանա
էն հարսի կաթնին ու սոյին նա լար
էն հարսն քեզ բնավ համ չի տալ լազաթ
Փետ ու միս արա, էրեսին թքի
Ձեռիցը բռնի, տար ջուրը քցի
3820 Բողազը դանակով նրա դուս ճղի
Քար քցի գլխին, բանհոգի ըլի.
Թոգը դիր ճիտը, տաք ծախի՛ր, կորչի:
Շուն էլ որ ըլի, դռանդ կապիլ մի
Քո հացը նրա համար, կորած, հենց բռնի
Քո ջուրը նրան հարամ, ու լեղի
Նրա ոտը քո տունը կքանդի,
Նրա ձեռը քո տաշտը կդարդակի
Տանդ խեր բարաքյաթ, բոլոր կը հատնի
Ծով էլ ըլի տունդ՝ բոլոր կցամաքի.
3830 Նրա ոտը քո տունդ կը հարամի