Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քո դռանդ պահապան, ապրանքիդ խերը.
Ինչ տեղ նայում ես, քեզ գլուխ ա տալիս,
Սարին նայում ես, նա տեղը կանգնած,
Ծաղկին նայում ես, նա ա ծիծաղում,
3960 Թե թուփ թե ծառը, նրանով են խնդում,
Աղբրի ջուրը նրա համն է տալիս,
Գետի խշշոցը՝ նրա ձենն ա թվում,
Ղշերի երգը նրա՝ բերնից դուս գալիս,
Ծառերի բույն, պտուղ բույն են քեզ համարի
Բլբուլն՝ թռչելիս կամ երգ ասելիս
Նրա ձենն է քո սիրտը մխիթարում,
Ձենը անկաջումդ, համը միշտ բերնումդ,
Հոտը միշտ քթումդ, սերը միշտ սրտումդ
Պա < տ > կերն առաջիդ, ասածը մտքումդ,
3970 Ինչ որ տեսնում ես, ասում, անում ես,
Խոսում, լսում ես, առնում, տալիս ես.
Նա է քո ձեռքը, քո լեզուն, բերան,
Քո շունչ, զվաթը, երեսիդ լիսը
Սրտիդ մուրազը, պատիվդ, պատարագ,
Քո խունկ ու մումը, ժամոցդ, գանձնակ,
Քո մատաղն գառը, քո սրտի թառը,
Իմ հարսն ինձ համար խնկենի ծառ ա,
Անույշ հոտերով, բացված ծաղկներով
Ոսկե տերևով, անմահական պտղով
3980 Զմռութ ու յախութ, ալմազ ճղկներով,
Քոքը ջավահիր, կեղևն գուհար
Դրախտի լիսը վրեն, դրախտի ջուրը տակին,
Անմահական գետն կոխքին, առաջին.
Անմահական խոտն, չայիր շփման տակին
Սմբուլ, մանիշակ, շուշան, վարդ մոտին,
Կտեսնիմ, կուրախանամ, կհայիմ, կզմայլիմ,
Պտուղն ուզեմ կըքաղեմ, ծաղկիցն հոտ կառնեմ,
Տակին կքնեմ, անմահական քնով,
Գիշերս անցկենա, բարի երազով,
3990 Մեռնիմ, նա ինձ նոր օր կյանք կբաշխի,
Ապրիմ իմ օրս բնավ ծերանալ չի՚
Ո՛չ աչքիս լիսը, ո՛չ սրտիս ղվաթը
Երեսիս ծիծաղն, մտքիս խնդությունն
Ձեռիս զորությունն, ոտներիս պնդությունն
Ո՛չ կպակսին, ոչ կհատնին, կմաշվին,