Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ գլխի դրած, պոչ պոչի վրա,
Ոտ ոտի վրա, թև թևի վրա
4400 Լեղին պատռելով, իրար գլուխ լալով
Աչքիդ մտիկ կանեն, գլուխ կառնին կկորչին,
Որ դու իմանաս թե աչքածակ մարդն
Ո՛չ իր կյանքումը, ո՛չ մահի ձեռին
Ո՛չ էս երկրումը, ո՛չ երկնքումը
Ո՛չ ծովի տակի, ո՛չ գետնի վրա,
Ոչ սարի գլխին, ո՛չ քարի տակին
Մեկ բուռը հող էլ չի կարող գտնի
Որ աչքերն ածի, բալքի կշտանա.
Ու կմն ա էնպես, քարեքար դիպած
4410 Ով որ էլ տեսնի, ողորմի չտա
Գլխիդ քացով խփի ու մտքումն ասի.
Քո տունը չքանդվի, մեր տունը քանդեցիր
Արարած աշխարքն դու զվիրը թեքիր
Հա էս մեկ բուռը հողմն՝ առ աչքումդ կենա
Աչքդ լցրո՛ւ, բալքի կշտանաս,
Մենք էլ դինջանանք, դու էլ դինջանաս
Ո՛չ կովի կաթը, ո՛չ գոմշի մածունն
Ո՛չ ջրի ձուկը, ո՛չ ծառի պտուղը
Ո՛չ ծաղկի հոտը, ո՛չ հողի սերմը
4420 Ո՛չ սարի գանձը, ակն ու մարգարիտն
Ո՛չ ձորի գետը, ո՛չ էրի խորը
Ոչ ամպի անձրևն, ո՛չ երկնքի տուտը
Ո՛չ գետնի տակը քեզ չի կշտացրին.
Մեկ բուռ հողի էիր դու կարոտ
Ա՛ռ աչքդ կոխիր, սրտումդ ցցիր.
Եդո կդինջանաս, աչքդ կկշտանա.
Գլխիդ վայ կտաս, թե էս բուռ հողի
Համար հենց էսքան ղալմաղալն էլավ
Չունքի դու ագահ մարդ էիր ելէլ.
4430 Ու էս աշխարքումս դեռ չկշտացել։
Դու էլ ուզենաս, էլ եդ ետ դառնաս
Քո որդոցն ասես, ի՛նչ ունին չունին
Ծախեն, աղքատաց փայ, բաժին անեն,
Էլ չի կարենաս, չունքի մեռած ես
Ճամփեդ կալած ա, ոտք չունիս, որ գնաս
Ձեն չունիս, ձեն տաս, ախ ու վախ քաշես
Ջանդ հետդ դուս գա, դու մոխիր դառնաս»