Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավալով, կվալով, ծղրտալով, դղրդալով
Մի ձենը գետնում, մի ձենը աշխարքումն
Քո սուգը կանեն, քո դարդը կքաշեն
Քեզ միշտ կգովենք քո սերը կպատմեն,
Ու քո արևիդ անուշ ծաղիկը
Կառնին հոտ կքաշեն, միմյանց դեմ կանեն

Ու


Հողը կտա քարին, քարը թփին,
5250 Թուփը ծառին, ծառը ճխկին
Ճուխկը ծաղկին, ծաղիկ <ը> քամուն,
Քամին՝ ձորին, ձորը՝ սարին
Սարն՝ իր ծերին, ծերն անձրևին.
Անձրևն ամպին՝ ամպը՝ կայծակին
Կայծակը կրակին կրակն դրախտին
Դրախտն՝ երկնքին, երկինքը՝ հրեշտակին
Հրեշտակն Աստծունէ Աստված հրեշտակին,

Ու


Իր վաթանը սրաավ սիրողին
5260 Երկինք ու երկիր, հրեշտակ հողածին
Աստված ստեղծողն, Ադամա որդին
Կսիրեն, կգովեն, կպատվեն, կպսակեն
Ժամ կանեն, հողը կօրհնեն, կթաղեն, կհիշեն
Գերեզմանի հողին, նրա գլխաքարին,
Նրա տապանին, նրա ոտնաքարին
Երես քսելով, ոտքն համբուրելով,
Նրա առաջին ծունր դնելով,
Նրա շվաքին խաչակնքելով,
Նրա հիշատակը, զարմ ու զավագը
5270 Օրհնելով, գովելով
Տեր ողորմի ասելով
Խունկ ծխելով, բուրվառ քցելով
Մոմ վառելով, ժամ ասելով
Պատարագ անելով, հոգին հիշելով.
Մատաղ մորթելով, աղքատաց տալով,
Գանձանակ քցելով, ծունր դնելով
Աղքատաց միշտ տուրք, միշտ ողորմություն,
Հիվանդաց դարման, տկարին դեղապետ,
Սաղին միշտ բարով, որդու արևով
5280 Խնդալով, ցնծալով, բերկրալով,

Կասեն։


Աստված ողորմի նրա լիս հոգուն
Նրա որդիքը խնկան ծառի պես