Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ախ իմ Աղասի, իմ լույս Աղասի.
Երկնքի միջին՝ հրեշտակ Աղասի.
Իմ սրտիս միջին կայծակ Աղասի.
Սուրբ Մողնու լիս հողն լալով կհամբուրեմ
Երեսս կքսեմ, գլուխս ոտին կդնեմ,
Որ ուխտս կատարիր՝ ես քնած մնամ,
Աչքս էլ ո՞չ էստեղ քեզ մոտ ես բանամ։
Էլ ես աշխարքի լիսն չտեսնիմ, սգամ
Ես էն աշխարքի լիսն տեսնիմ, խնդամ։
5420 Նրա գերեզմանովս քցած կռներս
Քեզանով քցեմ, քեզ առնեմ իմ ծոցս։
Նրա գերեզմանն վրա գլուխս դրած
Քո գրկումն տեսնիմ, դոշիդ կպցրած
Նրա նշխարաց վրա թափած լացս
Քեզ տեսնելիս՝ ըլի ծիծաղ լուսաբաց։
Նրա սարթ հողն բերանս առ աստված
Բանամ, տեսնիմ քո լեզուն տեղը դրած։
Նրա հողի հետ արտասուքս խառնած
Քեզ տեսնիմ, լինին՝ ինձ վարդ բաց էլած։
5430 Նրա գերեզմանին համբույրս տված
Բաց անեմ աչքս տեսնիմ քեզ տված
Աչքդ աչքիս վրա, սիրտդ սրտումս,
Երեսդ էրեսիս, գլուխդ ծոցումս
Ձռներս ճտովդ՛ քո ձեռն իմ դոշիս,
Շունչդ շնչիս հետ խառն՝ մազերդ երեսիս,
Երեսիդ ղուրբան՝ երեսս ոտիդ տակ
Քո ձեռիդ ղուրբան՝ էն սուրբ ձեռներին
Ի՞նչ կըլի ձգես էդ սուրբ ձեռը
Տանես՝ որ պրծնիմ՝ էս մարմնու բեռը
5440 էս սրտիս խոցը՝ էս սրտիս եռը.
Որ ինձ խորովե ամառ, ձմեռը
Որ ինձ սպանե ա՜խ օր, գիշերը։
Քնիմ, թե արթնիմ, առաջիս կանգնիս
Աչքումս խրվիս, սրտումս ցցվիս
Ախ քո ընկերքն են՝ որ ջիրիվ խաղան
Քո տեղն ձիդ, պատկերդ նրանց միջին չկա
Նրանց հանած սուրը իմ սիրտս է ցցվում
Նրանց քցած ջիրիդն իմ գլուխս փշրում։
Նրանց ձիու թափը ոսկերքս խորտակում
5450 Նրանց թվանքի գյուլեն լերդս խորովում,
Ձիու տակից թռած քարն ինձ սպանում