Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Պոչը փորի տակն առնի ու նստի
Պոչի վրա նստած հենց վրեն հաչի։
Ու հենց իմանա, գող ա տուն մտել
Ձին դռանը թողել փալանը ներս բերել
Որ Աշունն իմանա՝ թե նա տան տերն ա,
Վրեն չհաչի, ուզածն անի նա։
Ղոթուր իշի պես թե տերը բեզարած
Տանից դուս արած՝ որ գնա չոլը,
Գիլերոց ըլի, մեկ օր պրծնի,
5830 Մեկ անկաջին էլ թափեթափ չանի,
Թե ակռավները կամ բզեզները
Աչքն ըլին հանում, քամակը պոկում,
Ո՛չ պոչին անի, ո՛չ գլուխը թափ տա,
Բերանը բաց անի, որ գնան բերնումն էլ
Բուն դնեն, ծրտեն ու հոտացնեն։
Թամփալ իշի պես թե մեկ ցեխ տեսնի,
Ոտը ղրաղին դեմ տա, ու պոչը ըլի
Անկաջը խլշացնի, բերանը բաց անի
Թե գլուխն էլ ծեծեն, թե կաշին պոկեն
5840 էլ նա իր զուռնեն փչի ու զռա
Գելն էլ որ էն սհաթը քամակիցն ընկնի,
էլ նա իր քեֆը անի ու գոռա։
Մեկ ոտը ոտի առաջը չդնի,
Թե տեսնի, ու գնա, ու լավ իմանա
Թե առաջին ցեխ չի, ու բարակ ջուր ա,
Որ ոչ կտանի, ո՛չ մեջը կխրվի
Ո՛չ գլուխը կուտի, ո՛չ քացի կտա.
Ո՛չ մեջք կկոտրի, ոչ փոր կծակի.
Ո՛չ միսը կուտի, ոչ ոսկոռ կջարդի.
5850 Ո՛չ ղուղ կցրվի, ո՛չ ոտք կցավացնի։
Ջուր ա, ջուրը թե որ էլ անկաջը թափի
Անկաջդ կթեքես, էլ եդ դուս կգա
Փորը չի թափիլ, ու կրակի պես
Փորը խորովիլ, աղկներն էրիլ։
Ջուր ա, կրակ չի, որ ձեռդ տալիս
Կամ ձեռդ էրի, կամ ձեռիդ կպչի։
Ջուրը կուպր չի՝ որ ձեռիդ կպչի
Զեռդ սրբելիս, երեսիդ կպչի.
Երեսդ սրբելիս, շորերդ փչացնի.
5860 Շորերդ սրբելիս, միջումը խրվիս.
Դուս գալ ուզենաս էլ դենա թաղվիս։
Տեսնողն էլ գլուխը առնի ու կորչի.