Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկնային դրախտն միասին վայելեն։
Ասաուծո գոգումն միասին խայտան։
Իրար նայելով իրար տեսնելով
Իրարի վրա միշա զվարճանալով
Հավիտյանս հավիտյան հրեշտակաց նման
6200 Սուրբ հոգով մնան, սուրբ հոգով ցնծան:
Իրար մտքում նրանք ուխտ էին անում։
Թե նրան մոռանամ, թե նրան ուրանամ,
Ես ճամփես ծռեմ, փիս ճամփով գնամ,
Աստուծո կամքը չանեմ, նրան չսիրեմ,
Ջանս արևին, ես ղուրբան չանեմ
Շունչս թե ուզի, ես հոգիս չտամ,
Գլուխս թե ուզի, դոշս դեմ չանեմ,
Նրա մեկ փնթի մազն որբի տեղ չպաշտեմ,
Նրա տված չոռը ես ջան չիմանամ,
6210 Աչքս թե ուզի, չհանեմ, չտամ,
Թող երկու աչքով կրվիմ, քոռանամ,
Ո՛չ ժամի ձենի ես արժան ըլիմ,
Պաշտում, պատարագ, ժամոց, գանձանակ,
Խնկի հոտի մմի լույս ինձ ո՛չ հասանի
Ջամդաքս ղշերին, ձկներին փայ ըլի,
Ոսկոռներս ջրին, կրակին փայ ըլի,
Ես իմ ըմբրիցը հարկիզ չկշտանամ.
Ես իմ արևի հեչ ձենը չածեմ,
Լիսս վեր թափի, քոռըքոռ ման գամ,
6220 Միսս քրքրվի, ոսկոռներս մնա
Մեկ բուռը հողի ես հասրաթ մնամ.
Մեկ կես գազ տեղի ես կարոտ մնամ
Կես գազ պատանի ես արժան չըլիմ,
Գլուխս ծռվի, դոշիս վրա ընկնի,
Երեսս թեքվի, քամակիս վրա
Մեջքիս իլիկը կարվի, փչանա
Որ շունչ քաշելիս, հոգիս հետն դուս գա.
Ոտս օրզանգվումը, ձեռս ձիու ղաշին
Ձիուս ջիլավը, հենց գլխին մնա
6230 Ինձ առնի, տանի, սարերով խփի,
Որ տան դռանն էլ ես հասրաթ մնամ,
Ղռերում ընկնիմ, չոլերում սատկիմ։
Ղովում, ղարդաշի, սուգն ականջս չհասնի,
Ձեռս ծոցումս փետացած մնա,