Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Լեզուս բերնիցս քրքրվի, թափի,
Շլինքս չորանա, էլ եդ չնայեմ.
Օխտը տարի ես Մողնու դռան ըլիմ,
Խոցով, փարալու, նրա ղուլն ըլիմ։
6240 Իմ թամքս իսպառ հենց դարդակ մնա
Օխտը տարի սուրբ Գեղարդի առջին
Ընկնավոր դառնամ, քարեքար դիպչիմ,
Հոգիս ես տալիս սրբությունի համ
Չտեսնիմ, սատանի ես բաժին ըլիմ.
Ո՛չ քահանայի առաջին չոքիմ,
Ոչ մեղա ասեմ, բերանս բանամ.
Մեղի ձեն լսեմ, ականջս խուլ ըլի,
Ականջս թե բաց, աչքս խուփ ըլի։
Բերանս թե բաց, լեզուս կարկամած,
6250 Լեզուս թե բերնումս, շունչս կտրված
Շունչս փորումս՝ թաղաթս պակսած
Թաղաթ ունենամ, էս ոտք չունենամ,
Առաջս չտեսնիմ, երկինքը չտեսնիմ,
Դուռս էրեսիս փակ, տունս ծխով լիք.
Իմ դուռս մեկ եկող, բաց անող չլի.
Տունս քանդվի, ես դռնեդուռ ընկնիմ,
Իմ հացն ու ջուրը դռնեդուռ ուզեմ,
Հաց ըլիմ ուզում, ինձ օձ դեմ անեն,
Օձ ըլիմ ուզում, կարիճ վրես քցեն,
6260 Ջուր ըլիմ ուզում՝ յաղու հենց ինձ տան.
Տուն ըլիմ մտնում, ինձ դուռը ցույց տան։
Դուռն ըլիմ ուզում, ինձ պատը ցույց տան,
Ղովում ղարդաջից ես դարտակ նստիմ
էլ ու աղամից ես զրկված մնամ,
Տանից ու տեղից ես ընկած ըլիմ.
Հողից աշխարհից եսիր ես գնամ,
Վաթանի ջրին ես հասրաթ մնամ,
Վաթանի հողն իմ երեսս չընկնի,
Թե նրան չսիրեմ, գլուխս ղուրբան չտամ,
6270 Թե նրան ես չուզեմ, գլխովը պտիտ չգամ
Թե նրա մեկ փուշը չհանեմ, չխրեմ
Իմ աչքս կոխեմ, աչքից զրկված մնամ,
էս ճամփի երեսն էլ ես չտեսնիմ,
էս սարին, ձորին, էս քարին, ջրին,
Ես դառն աչքով միշտ հասրաթ մնամ։
Էլ ո՛չ ես իմ տուն կրկին եդ դառնամ,
էլ ո՛չ իմ շեմը կրկին ես կոխեմ,
էլ ո՛չ իմ թունդրի հոտը ես ա՛ռնեմ.