Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


6320 Կամ էդ ձեռդ ինձ տուր, պաչեմ վեր կենամ,
Ջանս քո ջանիդ ես մատաղ անեմ,
Օրս քո օրիդ զլխովը ման ածեմ.
Երկնքին նայեմ, հրեշտակս դու ըլիս,
Երկրի վրա շրջեմ քեզ տամ իմ հոգիս,
Հոգիս ուզենաս, ես թասիր չանեմ,
Սիրտս որ հանես, դոշս չփակեմ,
Աչքս՝ որ փորես, էլի քոռ աչքով,
Գլուխս ծնկանդ դրած՝ ես սիրով,
Արինդ իմ գլխիս տակին խփելիս,
6330 Շունչդ երեսիս փչելիս, դիպչելիս,
Հենց իմանամ թե աշխարքն ինձ համար
Վարդ ա բաց էլել ու մեզ բեխաբար,
Ուզում ա տանի, աստուծո սուրը գոգը՝
Որ նստինք էնդեղ հրեշաակաց մոտը,
Մեր սերթ վայելենք, հասնինք մեր մրազին։
Ու էլ մեր աչքը դառն օր չտեսնին
Իրանց կարոտը հավիտյան առնին։
էսպես թուփ, գետ, ձոր թե էր, քարափ խոր,
Դառել էր նրանց ուխտատեղի նոր։
6340 Գետին, թե ավազ նրանց սրտի մուրազ
Կամենում էին տալ, բայց ախ, ավաղ
Ծնողաց խստություն, սրտի մաքրություն
Անմեղ մանկություն, անարատ բնություն,
Կուսականն ամոթ, սուրբ պարկեշտություն
Տղայականն երկյուղ, ամոթխածություն,
Տղային կասկած, կուսին սրբություն
Միույն ջերմություն, մյուսի պնդություն
Միույն վհատումն, մյուսի զորություն
Պարիսպ և պատվար դնե առաջի.
6350 Փուշ տնկե երկու վարդենու միջի
Անդունդ, խորխորատ, ջերմեռանդն հավատ
Ծով արյան նոցա ծնողաց ահ և սաստ
Մինը էրվում ա, մյուսը թուլանում.
Մինը ցամաքում մյուսը ծով դառնում.
Մինը շիջանում, մյուսը բորբոքվում։
Մընի շունչն բոց, մյուսինը ծուխ,
Մընի հոգին հնոց, մյուսինն կրակ,
Մնի ջանը սար, մյուսինը կայծակ։
Մնի ջանն բարութ, մյուսինն պեծ,