Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու նրա ասածն խոսքերն միշտ արա
Տիկը կպրոտ ա, մեջը սևացած
Միջի գինին խմիի, տիկը ի՞նչ բանդ ա։
Պղինձը ժանկոտ ա, դուրսը մխոտած
Մեջը ոսկեջորով, կլեկած, վարաղած,
6890 Միջի կերակուրն ա քեզ հարկավոր.
Տունն կավով ա դրսիցը ծեփած,
Մեջը լաջվարդած, խազինով լցված։
Պոպոքի կեղևն տտիպ, կծու ա,
Միջի պոպոքը անուշ ու քաղցր ա։
Դեռ սուրբ պատարագը չսկսած, կանգնած,
Ամեն մարդ իրան մատաղի աղը
Տանում ա ինքը ամանում դրած
Օրհնիլ տալիս ու մատաղին տալիս։
Որ նա օրհնած աղ չուտի, շըլիզի
6900 Աստծուն կամ սրբին հաճո ըլիլ չի:
Նշի, կամ կռվի, ոչխարի, եղան
Հենց անկաջի ծերն միայն ինք կտրում,
Իրան բաց թողամ ու վանքին բաշխում։
Ուլին, գառանը մորթում, սպանում,
Դեսը վանքին տալիս, կեսը մենք վերցնում։
Որ մատաղներն եփում, պատրաստում,
Օղլուշաղն ու մեր մեծամարդիքը
Գնում սուրբ ժամը, պատարագ տեսնում։
Ժամոցը տալիս ժամարարի ձեռն
6910 Համբուրում, խունկ ու մոմ վառում, ծխում։
Ժամը պրծնելիս, քարոզ են տալիս
Սրբի զորությունն ու հրաշքը պատմում։
Թե քանի քոռ, կիր, խուլ, կամ դիվահար
Նրանց սուրբ աղոթքովն փրկվել են իսպառ.
Թե նրանց կենդանի աղոթքն, զորությունն
Չըլինի, աշխարհս կքանդվի մեկ օրում։
Ով նրանց հավատով ու ուղիղ սրտով
Փեշը որ բռնի, հաստատուն հուսով,
Ո՛չ թուր քյար կանի, ո՛չ կրակ կէրի,
6920 Ասլան էլ ըլի, մեր ոտը կընկնի,
Օձ էլ որ ըլի, լեզուն կհանի,
Մեզ կպաղատի, ու մեզ կաղաչի,
Որ մեր ոտը նրա գլխին մեկ դիպչի։
Ծով էլ ուզեն ա, մեզ կուլ տա, խեղդի,